ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ադրբեջանա–իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի երկրորդ մասնակից իրանցին սպանվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էխսան Զախիդովին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի սահմանապահներ են մահացել։
Ըստ կայքի` ՆԳՆ ներքին զորքերի և պետական սահմանապահ ծառայության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացու գտնվելու վայրը, որը մասնակցել է փոխհրաձգությանը:
«Քաղաքացին դիմադրություն է ցույց տվել զինծառայողներին՝ չցանկանալով հանձնվել։ Այդ պատճառով նա վնասազերծվել է», - ասել է Զախիդովը։
Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ տեղական ժամանակով 16։00-ին։ Իրանի քաղաքացիները, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, փորձել են ապօրինի հատել պետական սահմանը Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտ (Իրանի հետ սահմանին. խմբ.): Փոխհրաձգություն է տեղի ունեցել, երկու ադրբեջանցի սահմանապահներ վիրավորվել են, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրանք մահացել են: Դեպքի վայրում մոտ 10 կգ թմրանյութ է հայտնաբերվել։
Տաք հետքերով ձերբակալվել է մեկ այլ սահմանախախտ՝ իրանցի Հասանալի Բարգին։ Եվս մեկ իրանցի փախել է։
Հայաստանն ակնկալում է Իրանի աջակցությունը Ադրբեջանի սադրիչ քայլերին վերջ դնելու հարցում