00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ստիպված ենք դուրս գրել»․ ԱՄՆ բանակն իր զրահամեքենան անմարտունակ է ճանաչել

© Sputnik / Оксана Джадан / Անցնել մեդիապահոցАмериканские бронетранспортеры Stryker
Американские бронетранспортеры Stryker - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվել

Անբավարար զրահավորում, վատ անցանելիություն, զենքի չափազանց հզորություն և ավելորդ ծանրություն․ Պենտագոնը ստիպված է ժամանակից շուտ շարքից հանել «Սթրայքեր» զրահափոխադրիչի հիման վրա կառուցված հրետանային կայանքները։ Ամերիկյան զրահատեխնիկայի թուլությունների մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Հրանոթ անիվների վրա

«Սթրայքեր» զրահապատ մեքենաները Պենտագոնը սպառազինության է ընդունել 2002թ․-ին։ Դրանք մշակել են կանադական LAV III զրահափոխադրիչի հիման վրա, որն էլ դեռ 1970-ականներին նախագծված «Պիրանյա» շվեյցարական զրահափոխադրիչի արդիականացված տարբերակն է։

Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
«Տասը նավը բավական կլինի»․ Հյուսիսային նավատորմը յուրացնում է նոր հրթիռային համակարգը

Ամերիկյան զրահափոխադրիչները նախատիպերից շատ չեն տարբերվում՝ կորպուսը և կառուցվածքը չեն փոխվել։ Մի փոքր ավելացրել են բարձրությունը, ուժեղացրել են զրահապաշտպանությունը։ Անձնակազմը՝ երկու մարդ, դեսանտային հատվածում ինը զինվոր է տեղավորվում։ 350 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչը երկու անջատված առաջնային կամրջակների պարագայում «Սթրայքերը» մայրուղով շարժում է մինչև 100 կմ/ժ արագությամբ։ Վառելիքը բավականացնում է գրեթե 500 կմ-ի համար։

Ճակատային զրահը դիմանում է 14 մմ-անոց զրահահար զինատեսակների և 155 մմ-անոց արկերի բեկորների հարվածին։ Կողամասերն ու պոչային հատվածը դեսանտը պաշտպանում են միայն 7.62 մմ տրամաչափի գնդակներից։

Ստանդարտ մոդելի սպառազինությունը խոշոր տրամաչափի 12,7 մմ կամ 7,62մմ տրամաչափի «Բրաունինգ» գնդացիրն է։

Նախատեսված է 40 միլիմետրանոց ավտոմատ նռնականետի տեղադրման հնարավորություն:

Զրահամեքենաների մի քանի տարբերակ է մշակվել. ինքնագնաց 120 մմ-անոց ականանետ, հետախուզական, հրամանատարաշտաբային, ինժեներական և սանիտարական մեքենաներ:

Բացի այդ, կա նաև ծանր սպառազինությամբ տարբերակը։ Պենտագոնում որոշել են հրաժարվել հենց այդ` հակառակորդի ամրացված դիրքերի, բունկերների և զրահատեխնիկայի գրոհի համար նախատեսված մոդիֆիկացիայից: Համակարգային խնդիրներ են հայտնաբերել։

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Զինվորականները հաշվարկել են ծախսերը և հանգել այն եզրակացության, որ այս ՀԻԿ-ն արդիականացնելն իմաստ չունի։ Ավելի հեշտ է ծանր «Սթրայքերը» փոխարինել «Ջավելին» շարժական հակատանկային համալիրներով։

Սպասումները չարդարացրեց

Երկուհազարականների սկզբին Պենտագոնը միանգամից ավելի քան երկու հազար զրահափոխադրիչ էր պատվիրել․ պատրաստվում էր մի հարվածով լուծեn հետևակի տեղափոխման դյուրաշարժ միջոցների պակասորդի խնդիրը։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորեցին մասնագիտացված մեքենայացված բրիգադները (Stryker brigade combat team, SBCT)։

Յուրաքանչյուր նման միավորման կազմում մոտ 4,5 հազար զինվոր և սպա է, որոնց տրամադրության տակ երեք հարյուր տարբեր տեսակի անիվային զրահամեքենա կա։ Տակտիկական տեսանկյունից SBCT-ի տեղը «Համվի» ավտոմեքենաներով արագընթաց հետևակի և ծանր զրահատանկային խմբերի մեջտեղում է:

Համարվում է, որ այդ բրիգադներն ունակ են օպերատիվ կերպով տեղակայվել և մարտական առաջադրանքները արդյունավետ կատարել աշխարհի ցանկացած կետում։ Անձնակազմի և տեխնիկայի տեղափոխումն ապահովում են C-130 «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռները:

Американские военнослужащие - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները

2004թ․-ին առաջին միավորումն ուղարկեցին Իրաք։ Մեկ տարվա ընթացքում մշակում էին «սթրայքեր-բրիգադների» կիրառման մարտավարությունը մարտական պայմաններում, փորձարկում էին նոր զրահափոխադրիչները։ Հրամանատարությունն այն ժամանակ նշում էր կազմավորումների և զրահափոխադրիչների բարձր արդյունավետությունը, հատկապես՝ քաղաքային մարտերում։ Սակայն զինվորները բողոքում էին մեքենայի կառուցվածքում առկա թերություններից, ոչ բավարար կրակային ուժից և թույլ զրահավորումից։

Դրան հաջորդեց Պենտագոնի հատուկ հանձնաժողովի զեկույցը, որը քիչ մնաց հանգեցնի ծրագրի փակմանը։ Պարզվեց, որ զրահափոխադրիչը լավ է աշխատում միայն հարթ ճանապարհներին և մայրուղիների վրա, իսկ անհարթ տեղանքում խրվում-մնում է ցեխի կամ ավազի մեջ։

Նախագծողների ևս մեկ լուրջ սխալը զրահն էր, որը անձնակազմին լավ էր պաշտպանում միայն հրաձգային զենքից։ Իրական մարտերում հակառակորդը գերադասում էր կրակ վարել նռնականետերից։ ՁՀՆ-ների արկերը հեշտությամբ ճեղքում էին կորպուսը, ուստի ստիպված եղան մեքենաներին հապճեպ վանդակավոր վահանակներ ավելացնել։

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

Բացի այդ, բարձր տեղակայված ծանրության կենտրոնի պատճառով զրահափոխադրիչը խոչընդոտի վրա բարձրանալիս կամ արկի վրա պայթելու դեպքում հաճախ շուռ էր գալիս։ Ընդ որում՝ անվտանգության գոտիները շրջվելու ժամանակ մարդկանց ինչպես պետքն է չէին անշարժացնում, ինչի հետևանքով մի քանի զինվոր զոհվել է։

Խնդիրների շարքը

Փորձեցին ուղղել «մանկական հիվանդությունները»։ Օրինակ՝ հակակումուլյատիվ ցանցերն ու կախովի զրահները սկսեցին տեղադրել գործարանում։ Դրա պատճառով ավելացավ զանգվածը, և մեքենաները օդով տեղափոխելու ընթացքում բարդություններ առաջացան։ Նոր էլեկտրոնիկան և գիշերային տեսողության սարքավորումները նույնպես առանձնապես չշտկեցին իրավիճակը։ «Սթրայքերն» այդպես էլ մի մեծ կույտ չլուծված խնդիրներ ունեցող մեքենա մնաց։ Բացի այդ, արդիականացումը լրացուցիչ ֆինանսավորում պահանջեց ամբողջ ծրագրի համար։

Станция Clear Air Force на Аляске с радиолокационной системой с фазированной решеткой - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում

Ինչևէ, առաջին տարին չէ, որ ամերիկյան բանակում արդիական է զորքերը ժամանակակից պատերազմի պահանջներին համապատասխան զրահափոխադրիչներով ապահովելու խնդիրը։ Պենտագոնը փորձում է մի շարք նախագծեր իրագործել, բայց ապարդյուն։

Հիմա ամերիկացիները ևս մեկ ծրագիր են իրականացնում՝ Optionally Manned Fighting Vehicle (OMFV), որն արհեստական ինտելեկտով և հեռավար կառավարմամբ թրթուրավոր ՀՄՄ-ի ստեղծում է նախատեսում։ 

Իսկ առայժմ Պենտագոնը ստիպված է հետևակը տեղափոխել և պատերազմել М113 և M2 Bradly «ծերուկներով», ինչպես նաև զբաղվել «փոքր տրամաչափի» «Սթրայքերի» արդիականացմամբ։

Լրահոս
0