00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСамолеты Ту-22МЗ
Самолеты Ту-22МЗ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Բաժանորդագրվել
«Հմեյմիմ» ավիաբազա հասած ռուսական հեռահար ռմբակոծիչ-հրթիռակիրները Մոսկվայի համարժեք պատասխանն են ՌԴ արևմտյան սահմանների մերձակայքում և ՌԴ ազգային շահերի գոտիներում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «Defender Europe 2021» լայնածավալ և սադրիչ զորավարժություններին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց. «Բարդ միջազգային իրավիճակը, հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները Ռուսաստանի ռազմական անվտանգությանը, այդ թվում՝ մեր սահմանների անմիջական հարևանությամբ, Ռուսաստանի զինված ուժերից մշտական և բարձր մարտական պատրաստվածություն են պահանջում»:

На Международном военно-техническом форуме (МВТФ) Армия-2020 в военно-патриотическом парке Патриот - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Բոլորովին պատահական չէ, որ այդ նույն օրը հայտնի դարձավ, որ երեք Տու-22Մ3 գերձայնային ռմբակոծիչ-հրթիռակիրներ՝ թևի փոփոխվող երկրաչափությամբ, առաջին անգամ հասել են Սիրիայում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա։

Սիրիայում այդ մեքենայի տեղակայումը ցույց է տալիս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ աշխարհի ցանկացած տարածաշրջանում արդյունավետ գործելու պատրաստակամությունը։ Յուրաքանչյուր հրթիռակիր կարող է մինչև 24 տոննա զինապաշար կրել։ Տու-22Մ3-ի հաստիքային սպառազինությունը ներառում է Х-32, Х-101 (կամ X-102՝ միջուկային մարտագլխիկով) մեծ հեռահարության թևավոր հրթիռներ, «Կինժալ» գերձայնային հրթիռներ։ ՌԴ պաշտպանության նախարարության լուսանկարներում կարելի է տեսնել մինչև 600 կմ հեռահարության գերձայնային թևավոր հականավային հրթիռները, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ջիհադիստների դիրքերը սիրիական գործուղման առաջնային թիրախը չեն, Տու-22Մ3-ի գլխավոր խնդիրը ծովային թատերաբեմի վերահսկողությունն է:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի երկու ավիակիր նավային հարվածային խմբերը մտադիր են իրենց հնարավորությունները ցուցադրել Սիրիայի Արաբական Հանրապետության ափերի մոտ՝ «Defender Europe 2021» գլոբալ զորավարժությունների շրջանակներում, որոնք այսօր ընդգրկում են Եվրոպան, Ասիան և Աֆրիկան:

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը (երկու էսկադրային ականակիր, երկու ֆրեգատ և մեկ սուզանավ) «Queen Elizabeth» ավիակրի գլխավորությամբ առաջին անգամ ուղևորվում է Միջերկրական ծովի արևելյան հատված, որտեղ ֆրանսիական «Charles de Gaulle» ավիակրի հետ համատեղ զորավարժություններ են նախատեսվում: Բրիտանական ավիաթևի կազմում ավելի քան 30 տախտակամածային ինքնաթիռ կա, այդ թվում՝ F-35 կործանիչներ: Սիրիայում Տու-22Մ3 երեք հրթիռակիրների տեղակայմամբ Ռուսաստանը առաջ է անցել «գործընկերներից» և սահմանափակել է տարածաշրջանում մանևրելու ազատությունը:

Կոշտ դիմակայություն

«HMS Queen Elizabeth»-ի առաջին արշավից առաջ բրիտանական ավիակիր խմբի հրամանատար Սթիվ Մուրհաուսը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պայքարել և հաղթել, այդ թվում՝ ամենաբարդ հանգամանքներում»: Չափազանց պաթետիկ է թվում, քանի որ Մերձավոր Արևելքի ահաբեկիչները նավեր և ինքնաթիռներ չունեն, իսկ Լոնդոնը որևէ միջերկրածովյան պետության պատերազմ չի հայտարարել։

Американские военнослужащие - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները

ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա մեկնաբանությունն ավելի համեստ է․ «Ռմբակոծիչների անձնակազմերը ուսումնական խնդիրների կատարման գործնական հմտություններ ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում՝ Միջերկրական ծովի ջրատարածքում թռիչքների իրականացման ընթացքում»:

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Բայցևայնպես տեխնոլոգիական դիմակայության հարցում ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական «գործընկերների» համար «բարդ հանգամանքները» երաշխավորված են։

Ռուսական հեռահար հրթիռ-ռմբակոծիչները մայիսի 26-ին սկսել են կատարել Միջերկրական ծովի օդային տարածքի պարեկության խնդիրները, որտեղից հեշտությամբ «կրակվում» է նաև ամբողջ Արևմտյան Եվրոպան: Հզոր Տու-22Մ3-ը երբեմն անվանում են «ավիակիր սպանողներ», քանի որ մեկ մեքենայի զինանոցը բավական է հավանական հակառակորդի ավիակիր հարվածային խմբի ոչնչացման համար՝ օրվա ցանկացած ժամին և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում:

Հետևաբար երեք ինքնաթիռները Միջերկրական ծովի ուղղությամբ ապահովում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի լիակատար գերիշխանությունը։ Անհրաժեշտության դեպքում դրանց օգնության կհասնեն «Հմեյմիմ» ռազմակայանում տեղակայված Սու-30 կործանիչները և մեծ հեռահարության Ս-400 հրթիռային համալիրները։

Արևմտյան փորձագետները կարծում են, որ Միջերկրական ծովի վրա ռուսական ռմբակոծիչների ակտիվ թռիչքները կարող են Հյուսիսատլանտյան դաշինքին ստիպել ավելի շատ միջոցներ ուղղել իրենց հարավի պաշտպանությանը, ինչն օգտակար կլինի Ռուսաստանի անվտանգությանը: Պենտագոնն ու ՆԱՏՕ-ն արդյունավետ պաշտպանություն չունեն Տու-22Մ3-ի սպառազինությունից, որն աշխարհում ամենաունիվերսալ զենքերից մեկն է, կարող է բարձր ճշգրտության զենքով ռազմավարական և մարտավարական թիրախներ գրոհել ցամաքում և ծովում:

Эсминец США  - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Ավելի վաղ ամերիկյան Drive պարբերականն ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ «Հմեյմիմից» ռուսական հրթիռակիր ռմբակոծիչները կարող են Եվրոպայում թիրախներ խոցել նոր՝ Հարավային ուղղությունից և զինված հակամարտության դեպքում պայքար մղել դաշինքի ռազմածովային ուժերի դեմ, «առավել արդյունավետ արձագանքել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամային և անկանխատեսելի իրադրություններին»:

«Military Watch» պարբերականը լրացրել է պատկերը․ «Ռուսական ռազմաօդային և ռազմածովային գործողությունները Սիրիայում շատ ավելին են արել, քան պարզապես ջիհադիստական խմբավորումներին հակահարված տալը... ընդ որում` երկրի դիրքերը տարածաշրջանում թույլ են տվել ՆԱՏՕ-ին արդյունավետ շրջանցել հարավից և մի շարք հեղափոխական մոտեցումներ, նոր հարվածային հնարավորություններ ցուցադրել»:

Իսկապես սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայի արդիականացումն ուժեղացրել է Ռուսաստանի դիրքերն ու ռազմաքաղաքական ազդեցությունը Միջերկրական ծովում։ Ավիաբազայում ավարտվել է երկրորդ թռիչքուղու վերակառուցումը՝ ծածկույթի, լուսազդանշանային և ռադիոտեխնիկական սարքավորումների ամբողջական փոխարինմամբ: Մոտ 3000մ երկարությամբ թռիչքուղին կառուցված է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով և թույլ է տալիս ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռ` ներառյալ ռազմավարական Տու-160Մ և ռազմատրանսպորտային Ան-124 ինքնաթիռները:

Փորձագետները Տու-22Մ3-ի ծավալումը գնահատում են որպես տարածաշրջանում ՌԴ-ի կարևոր աշխարհաքաղաքական և ռազմական հաղթանակ: Մասնավորապես «Military Watch»-ը նշում է. »Տու-22Մ3-ի՝ որպես ավելի թանկ ակտիվի ծավալումն արտացոլում է աճող վստահությունը, որ Սիրիայում անվտանգության հետ կապված իրադրությունը կայունացել է, քանի որ նման թանկարժեք, հեռահար գործողության օդանավերը հազվադեպ են տեղակայվում ռազմաճակատին մոտ գտնվող բազաներում»:

Մարտական շառավիղը

Տու-22Մ3 հեռահար բազմառեժիմ գերձայնային հրթիռակիրը՝ թևի փոփոխվող երկրաչափությամբ, ստեղծված է հատուկ խնդիրների կատարման համար, աշխարհում նմանատիպ հրթիռակիրներ չկան։ Այն տեղ է զբաղեցնում ռազմավարական և օպերատիվ-մարտավարական ավիացիայի միջև, նախատեսված է Х-32, Х-101(կամ Х-102՝ միջուկային մարտագլխիկով) կառավարվող թևավոր հրթիռներով և X-47М2 «Կինժալ» գերձայնային հրթիռներով խոցման համար, ինչպես նաև ավիառումբեր կիրառելու համար՝ ցամաքային և ծովային թիրախները մեծ, միջին և փոքր բարձրություններից խոցելու նպատակով, 1000-ից մինչև 2300 կմ/ժ արագությունների միջակայքում, ժամանակակից ՀՕՊ և ՌԷՊ միջոցների հակազդեցության պայմաններում։ 

Субмарина BOSS - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Տու-22Մ3 մարտական շառավիղը ամբողջական մարտական ծանրաբեռնվածությամբ, առանց վերալիցքավորման, մոտ 2000 կմ է: Այդ պատճառով «Հմեյմիմ» ավիաբազայի յուրացումը հավանական հակառակորդի քաղաքական և ռազմավարական զսպման լուրջ գործոն է Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեմ: Ինքնաթիռները թռիչքներ են կատարում Միջերկրական ծովի վրայով՝ «վերջրյա իրավիճակը բացահայտելու» առաջադրանքով, և անձնակազմերի աշխատանքը նավերի ուղղությամբ տարբերվում է ցամաքային ուղղություններով աշխատանքից, դա շատ օգտակար փորձ է:

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

Տու-22Մ3 ինքնաթիռում գտնվող հրթիռային զենքն այն մահացու վտանգավոր է դարձնում հավանական հակառակորդի համար։ Կորպուսի հատվածներում կարող է վեց հրթիռ տեղակայվել, ևս չորսը կախվում են թևերի և ինքնաթիռի կմախքի տակ: Բացի այդ, նախատեսված է օդանավի սպառազինությունը լրացնել բարձր դիպուկության ճշգրտվել ռումբերով:

Օրինակ՝ Х-32 գերձայնային հականավային հրթիռը դեպի թիրախն է թռչում 5 Մախ արագությամբ, մինչև 40 կմ բարձրությամբ և մինչև 1000 կմ հեռահարությամբ, այսինքն՝ Տու-22Մ3Մ-ը կարող է ոչնչացնել հակառակորդի ավիակիր հարվածային խումբը՝ առանց նրա ՀՕՊ-ի գործունեության 700 կմ-անոց գոտում հայտնվելու։ Ստրատոսֆերայից հասցված հարվածը հնարավոր չէ անդրադարձնել «Aegis» նավային հակահրթիռային պաշտպանությամբ։

Ռուսաստանը չի ձգտում զենքի ուժով «կառավարել աշխարհը», Միջերկրական ծովի տարածաշրջանում իրավական հիմքերով է ներկա, Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարությանն օգնում է ոչնչացնել ահաբեկչական տարրերի մնացուկները, աջակցում է քաղաքական երկխոսությանը Սիրիայի ներսում։ Եվ անգամ «Հմեյմիմ» ավիաբազային նոր թռիչքուղին էական ներդրում է արաբական հանրապետության խաղաղ ապագայի համար, մի օր այստեղ կկարողանան վայրէջք կատարել քաղաքացիական ինքնաթիռները աշխարհի բոլոր երկրներից։

«Մենք նրանց թերագնահատում էինք». Արևմուտքը` ռուսների ռազմական հաջողությունների մասին

Լրահոս
0