16:12 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Այս եզակի լոտը գնորդներին առաջարկվել է նախկին «Ռոմավիա» պետական ձեռնարկության ավիապարկի լուծարման հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի -Sputnik. Ռումինիայի նախկին առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի ինքնաթիռը վաճառքի է հանվել։ Տեղեկություննը հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: «Արրմարկ» աճուրդի տունը պարբերականին հայտնել է, որ յուրահատուկ լոտը գնորդներին առաջարկվել է նախկին «Ռոմավիա» պետական ձեռնարկության ավիապարկի լուծարման հետևանքով: Խոսքը Rombac 1-11 օդանավի մասին է։ Չաուշեսկուն 1986-1989 թվականներին օգտագործել է այն պաշտոնական թռիչքների համար:

Ռումինիայում Բրիտանական ավիաշինական կորպորացիայի արտոնագրով կառուցվել է ընդամենը 9 նման ինքնաթիռ, իսկ այդ մոդելը տեղական ավիացիոն արդյունաբերության մարգարիտն է համարվում: Նախագահական ինքնաթիռի մեկնարկային գինը 25 հազար եվրո է։ Այն գտնվում է Բուխարեստի օդանավակայանի տարածքում:

«Հաշվի առնելով այդ ինքնաթիռների բացառիկությունն ու դրանց նշանակությունը Ռումինիայի տեխնիկական պատմության համար, այդ երկու օդանավերը դասվել են ազգային շարժական մշակութային ժառանգության շարքը», - նշել են աճուրդային տանը:

Այդ կարգավիճակը ենթադրում է, որ ինքնաթիռների նոր սեփականատերերը պետք է պատշաճ հոգ տանեն դրանց մասին ու չեն կարող դրանք դուրս բերել Ռումինիայի սահմաններից։ «Արտմարկի» ներկայացուցիչ Ալինա Պանիկոն վստահ է, որ դրանք համարյա փոքր թանգարաններ են, որոնք կարող են բազմաթիվ զբոսաշրջիկների գրավել։

Rombac 1-11-ի շնորհիվ Ռումինիան ԽՍՀՄ-ից հետո դարձավ առաջին սոցիալիստական պետությունը, որտեղ ուղևորատար ինքնաթիռ կառուցեցին: Սկզբում նախատեսվում էր 80 նման ինքնաթիռ կառուցել, բայց միայն ինը հասցրեցին արտադել։ Այդ մոդելն այդպես էլ մնացել է Ռումինիայում արտադրված մարդատար ինքնաթիռների միակ տեսակը։

թեգերը:
աճուրդ, Ռումինիա, ինքնաթիռ

Գլխավոր թեմաներ