07:25 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Ջոնսոնը Միացյալ Թագավորության պատմության մեջ երկրորդ վարչապետն է Ռոբերտ Ջեքինսոնից հետո, որն ամուսնացել է արդեն իսկ վարչապետի կարգավիճակում:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի– Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ամուսնացել է: Ինչպես գրում է The Sun պարբերականը հարսնացուն Ջոնսոնի վաղեմի ընտրյալն է`Քերրի Սիմոնդսը։

Վարչապետի պսակադրությունը տեղի է ունեցել Վեսթմիսթերյան տաճարում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել է հարազատների և ընկերների նեղ շրջանակ: Պարբերականը գրում է, որ ամուսնության արարողության մասին տեղյակ չեն եղել անգամ վարչապետի մտերիմ օգնականները, իսկ 30 հյուր հրավեր է ստացել վերջին պահին:

Ջոնսոնը 56 տարեկան է։ Նա Միացյալ Թագավորության պատմության մեջ երկրորդ վարչապետն է Ռոբերտ Ջեքինսոնից հետո, որն ամուսնացել է արդեն իսկ վարչապետի կարգավիճակում:

Ջոնսոնն ու Սիմոնդսը նշանադրվել էին նախորդ տարվա մարտին, երբ նա իր նախորդ կնոջից ամուսնալուծվել էր:

Ըստ թեմայի

«Սրտով սահմանում եմ»․ Դուեյն Ջոնսոնի կինը հայկական եռագույնն է հրապարակել սոցցանցում
Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին
թեգերը:
Մեծ Բրիտանիա, Լոնդոն, ամուսնություն, Բորիս Ջոնսոն

Գլխավոր թեմաներ