16:58 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Համաշխարհային աստղ երգչուհի Մադոննան միշտ էլ հակված է եղել էպատաժի։ Երգչուհու այդ յուրահատկությունը հիանալի օգտագործում էր մոդելիեր Ժան-Պոլ Գոտիեն։ Այս անգամ էլ նրան հաջողվել է Մադոննայի համար այնպիսի կերպար ստանալ, որը հիացրել է երգչուհու հազարավոր երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. 62-ամյա երգչուհի Մադոննան համացանցի օգտատերերի հաճոյախոսություններին է արժանացել՝ իր Instagram-ում լուսանկար տեղադրելով։ Լուսանկարում նա հանդես է գալիս իր տարիքի համար խիստ համարձակ կերպարում և ցուցադրում է առաջվա պես կատարյալ կազմվածքը։

View this post on Instagram

A post shared by Madonna (@madonna)

Ցնցող բլուզը, որը բաղկացած է թափանցիկ բոդիից՝ «թանկարժեք» շողշողուն կրծկալից, և կիպ լատեքսային անդրավարտիքից, ստեղծել է մոդելյեր Ժան-Պոլ Գոտիեն։ Թափված մազերով և մեղմ երանգների դիմահարդարմամբ, որտեղ ընդգծված են միայն շուրթերը, Մադոննան «նույնքան թեժ տեսք ունի, որքան 30 տարի առաջ», ինչպես մեկնաբանություններում գրել է երգչուհու հետևորդներից մեկը։

Երգուհին` ինքը, լուսանկարի նկարագրության մեջ դիմել է կերպարը ստեղծողին․ «Դու միշտ կարող ես կնոջը ստիպել լուսանկարվելու տեսք ընդունել»։

Մադոննայի կրքոտ ֆոտոսեսիայի կադրերը մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում գրեթե 300 հազար հավանում և հազարավոր հիացական մեկնաբանություններ են հավաքել․«Նա հաստա՞տ 62 տարեկան է։ Շոկի մեջ եմ», «Միլիոն դոլարանոց գեղեցկուհի», «Նա կարծես կանգնեցրել է ժամանակը» և այլն։

Մադոննան և Ժան-Պոլ Գոտիեն ծանոթացել են 1987 թ․-ին, Փարիզի արվարձաններից մեկում երգչուհու համերգի ժամանակ։ Այդ օրվանից ի վեր նրանց կապում է ոչ միայն ընկերությունը, այլև ստեղծագործական համագործակցությունը։ Երեք տարի անց, իր համաշխարհային շրջագայության ժամանակ, Մադոննան հայտնվեց կուտյուրիեի ստղեծած զգեստներով։ Հենց Ժան-Պոլն է նրա համար հնարել «կոնաձև բրան», որը հետագայում փոփ-մշակույթի իսկական խորհրդանիշ դարձավ։

Ըստ թեմայի

«Կանադայում տաղտկալի է». Մադոննան իր բնակարանն է առաջարկել Մեգանին ու արքայազն Հարրիին
Մադոննան մերկացել, նստել է լոգարանում ու խոսել կորոնավիրուսի մասին. տեսանյութ
Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին հայտնել է, որ ֆուտբոլիստը մնալու է «Յուվենտուսում»
թեգերը:
Instagram, Լուսանկար, Մադոննա

Գլխավոր թեմաներ