14:07 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ Ջոնսոնն ու Սայմոնդսը մայիսի 29-ին ամուսնացել են։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերրի Սայմոնդսը, Վեսթմինսթերյան տաճարում կայացած իրենց գաղտնի հարսանիքից լուսանկար են հրապարակել։ 

Լուսանկարում զույգը վարչապետի Դաունինգ սթրիթի նստավայրի այգում է՝ բուն արարողությունից հետո։ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ Ջոնսոնն ու Սայմոնդսը մայիսի 29-ին ամուսնացել են փակ արարողությամբ։

View this post on Instagram

A post shared by @celebrity_wedding_photos

«Զույգը հարսանիքը ընտանիքի և բարեկամների հետ կնշի հաջորդ ամառ»,-ասել են Դաունինգ սթրիթում։

Նախորդ օրը բրիտանական կառավարության 56-ամյա ղեկավարը և նրա 33-ամյա ընկերուհին գաղտնի ամուսնացել են Վեսթմինսթերի կաթոլիկ տաճարում՝ մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների ներկայությամբ։ Դրանից ընդամենը վեց օր առաջ զույգը, որը նշանվել էր 2019թ․-ի դեկտեմբերին, հյուրերին հրավիրատոմսեր էր ուղարկել, որոնցում նշվում էր, որ արարողությունը տեղի կունենա 2022թ․-ի հուլիսի 30-ին։

56-ամյա Ջոնսոնի և Քերրի Սայմոնդսի սիրավեպի մասին առաջին լուրերը մամուլում հայտնվեցին 2019թ․-ի սկզբին։ Նախորդ տարվա ապրիլին զույգը որդի ունեցավ, որին անվանեցին Ուիլիֆրեդ։ Ջոնսոնն ու Սայմոնդսը Բրիտանիայի առաջին չամուսնացած զույգն էին, որոնք միասին ապրում էին վարչապետների նստավայրում՝ Դաունինգ սթրիթ 10 հասցեում։

Նախկինում՝ Լոնդոնի քաղաքապետի 2012թ․-ի ընտրությունների ժամանակ, Սայմոննդսն աշխատել է Ջոնսոնի նախընտրական շտաբում։

Բորիս Ջոնսոնը երկու անգամ է ամուսնացած եղել։ 1987-1993թթ-ին՝ Ալեգրա Մոսթին-Օուենի հետ։ 1993թ․-ին Ջոնսոնն ամուսնացել է Մարինա Ուլիերի՝ լրագրող և հեռուստահաղորդավար սըր Չարլզ Ուիլերի դստեր հետ։

Ըստ թեմայի

Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ
Սպանվել է հայերի ջարդերի մասին խոսելու համար․ Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի պատմությունը
թեգերը:
ամուսնություն, հարսանիք, Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա

Գլխավոր թեմաներ