06:53 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
21701

Ամերիկյան հատուկ ծառայությունները կզբաղվեն կորոնավիրուսի արհեստական ծագման տարբերակով։ Արդեն հայտնի է, թե որ ուղղությամբ է աշխատելու հետախուզությունը։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Թրամփն ու Բայդենն անսպասելիորեն նույն կարծիքն ունեն COVID-19-ի հարցում։ ԱՄՆ նախկին նախագահը համավարակի ամենասկզբից էլ հայտարարում էր, որ վարակը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։ Ջո Բայդենն ու ամբողջ Դեմոկրատական կուսակցությունը փրփուրը բերաններին ժխտում էին վարակի արհեստական ծագման հնարավորությունը։

Եվ ահա անսպասելի շրջադարձ։ Նախորդ շաբաթվանից սկսած` նախագահ Բայդենն արդեն հնարավոր է համարում, որ վարակը կարող է լաբորատորիայում ստեղծված լինել։ Իսկ լիբերալ վերնախավի խոսափողը՝ Facebook-ը, դադարել է արգելափակել այն գրառումները, որոնցում քննարկվում էր խորհրդավոր հիվանդության արհեստական ծագման հնարավորությունը։

Ընդ որում` հենց որ վաշինգտոնյան վարչակազմը խոստովանեց կորոնավիրուսի մարդկային ծագման հնարավորությունը, իսկույն ևեթ մեղավոր գտնվեց։ Նախագահ Բայդենի հրահանգով ամերիկյան հատուկ ծառայությունները կզբաղվեն վարակի բացառապես չինական ծագման վարկածով։ Այլ հնարավորություններ չեն էլ դիտարկվում։

Բայդենը հույս ունի և սպասում է Պուտինի հետ հանդիպմանը

ՉԺՀ-ին ուղղված մեղադրանքը` ոչ այն է անփութության, ոչ այն է անգամ դիվերսիայի համար, որևէ բանով հաստատված չէ։ Միակ տեղեկությունը, որի վրա հիմնված է այս ամբողջ հակաչինական բազմաքայլ կոմբինացիան, «The Wall Street Journal»-ի հոդվածն է, որում պնդում են, որ դեռ համավարակի պաշտոնական սկզբից առաջ Ուհանում ինչ-որ գիտնականներ հիվանդացել են կորոնավիրուսի պես ինչ-որ բանով, ամեն դեպքում այս ամբողջ պատմությունը միանգամայն մութ է և առանց ապացույցների։

Պաշտոնական Պեկինը տեղին առարկում է՝ վիրուսների հետ փորձարկումներով, այդ թվում՝ դրանց մեջ որոշակի սեկվենցիաների ներդրմամբ, որոնք վիրուսին թույլ են տալիս ավելի լավ թափանցել մարդկային բջիջների մեջ, ամերիկացի գիտնականներն էլ ավելի ակտիվորեն են զբաղվել, քան չինացիները։

Զգուշանալու առիթ է տալիս նաև 2019թ․-ի ամռան և աշնան իրադարձությունների հետաքրքիր ժամանակագրությունը։ Օգոստոսին հանկարծակի փակվում է ԱՄՆ-ի Ֆորտ Դետրիք լաբորատորիան։ Այնտեղ պահվում և ուսումնասիրվում են մոլորակի ամենավտանգավոր վարակներն ու բակտերիաները։ Սիրով ընտրված հավաքածուն ընդգրկում է թե՛ սիբիրյան խոցը, թե՛ ծաղիկը, թե՛ ժանտախտը։ Ծայրահեղ գաղտնի պահվող գիտնականները ստեղծագործական փորձարկումներ են անում այդ փորձանմուշների հետ` դրանց հիման վրա նոր, է՛լ ավելի վտանգավոր տարբերակներ մշակելով։

Այստեղ պետք է հիշեցնել (ինչպես բազմիցս հիշեցրել է ՌԴ ԱԳՆ-ն), որ ԱՄՆ–ն աշխարհի սակավաթիվ պետություններից մեկն է, որ չի ստորագրել ԿԹԶԿ-ի (Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի) կատարման համատեղ վերահսկողության արձանագրությունը։ Այսինքն՝ այդ Կոնվենցիային համաձայնություն տված բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, կարող են ստուգել միմյանց լաբորատորիաները։ Իսկ այ թե ինչով են զբաղված ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաներում, հայտնի չէ գիտությանը։ Կատարո՞ւմ են իրականում Կոնվենցիան, թե՞ ոչ. այս հարցը բաց է մնում։

Եվ ահա Ֆորտ Դետրիք լաբորատորիան փակվում է ինչ-որ արտահոսքի պատճառով։ Գերգաղտնիությունը թույլ չի տալիս հրապարակել, թե ինչ է արտահոսել, ուր և ինչ քանակությամբ։ Սակայն նույն տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ում թոքային հիվանդությունների տարօրինակ համաճարակ է սկսվում։ Սկզբում այն վերագրում են վեյփերին։ Ավելի ճիշտ՝ վեյփերի համար նախատեսված ինչ-որ նոր, խորհրդավոր խառնուրդին, որի օգտագործումը, պարզվում է, մահացու վտանգավոր է։

Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում

Հիվանդության ախտանիշների թվում են թոքաբորբի սրընթաց զարգացումը, ներքին օրգանների ընդարձակ ախտահարումը, մի խոսքով՝ COVID-19-ի պատկերին շատ նման տեսարան է։ Հոկտեմբերին ամերիկացի զինվորականները մեկնում են Ուհան՝ միջազգային մարզական մրցումներին մասնակցելու, և այնտեղ էլ, մի շարք չինացի փորձագետների կարծիքով, տեղի է ունենում ամերիկյան կորոնավիրուսի փոխանցումը տեղի բնակիչներին:

Չինացի ընկերների վարկածը կարելի է վիճարկել, սակայն ընդհանուր առմամբ այն ավելի տրամաբանական է թվում, քան ԱՄՆ-ից եկող մեղադրանքները։ Մտահոգիչ է նաև այն, որ ավելի քան մեկ տարի ամերիկյան քարոզչության բոլոր ուժերը աշխատում էին վիրուսի բնական ծագման տեսությունը պնդելու ուղղությամբ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի գլխավոր վերակացու Էնթոնի Ֆաուչին մի ամբողջ տարի վճռականորեն հերքում էր արհեստական ծագման ցանկացած վարկած։ Սոցցանցերում ամոթանք էին տալիս ու վիրավորում այն բոլոր «այլախոհներին», որոնք համարձակվում էին կասկածել դրա բնականությանը։

Ֆրանսիացի հայտնի վիրուսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյուկ Մոնտանյեն կորոնավիրուսի արհեստական ծագման մասին իր հայտարարության պատճառով քիչ մնաց` զրկվի կարիերայից և հեղինակությունից։ Իսկ չէ՞ որ նա ընդամենը հասարակությանը ցույց էր տվել SARS-CoV-2-ի կառուցվածքում այն հաջորդականությունը, որը ՄԻԱՎ վարակից փոխառված տեսք ունի և կարող է մատնանշել կորոնավիրուսի ձեռակերտ լինելը։

Չինական ծագմամբ ամերիկացի վիրուսաբան Բին Լյուին մեկ տարի առաջ կրակոցով սպանեցին Փիթսբուրգում՝ կորոնավիրուսի կառուցվածքի ուսումնասիրման աշխատանքների ամենաթեժ պահին։ Նա հասցրել էր հայտարարել, որ հետաքրքիր բացահայտում է արել, սակայն նրան հանկարծ սպանեցին։

Ամերիկյան ԶԼՄ-ների մեքենան արագ որոշակի կոնսենսուս ձևավորեց և պարտադրեց հանրությանը։ Եթե դու առաջադեմ լիբերալ և դեմոկրատ ես, ապա ի սրտե Բայդենի օգտին ես քվեարկում, գիտակցաբար ինքնամեկուսանում ես և հավատում կորոնավիրուսի բնական ծագմանը։ Եթե դու բորբոսնած «ռեդնեք» ես, ապա քվեարկում ես Թրամփի օգտին, քննադատում ես անվերջանալի լոկդաունը և մտածում ես, որ կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել։

Հանրության հենց այս բաժանումն էին պարտադրում գլխավոր ինտերնետ-հարթակներն ու սոցիալական ցանցերը։ Բայց չէ՞ որ դրանց մեծ մասը ազդեցության զուտ ամերիկյան գործիք է հանդիսանում։ Այնպիսի տպավորություն է, որ բնական ծագման վարկածը ագրեսիվ կերպով պարտադրվում էր հենց այն պատճառով, որ ամերիկացի գործընկերները փորձում էին աչքից թաքցնել իրենց լաբորատորիաները։

Սակայն կորոնավիրուսի բնական ծագման գիտական ապացույցներ այդպես էլ չեն գտնվել։ Վերջին անգամ դրանք փնտրում էր ԱՀԿ-ի առաքելությունը, որն այս ձմեռ աշխատում էր Չինաստանում։ Միջազգային փորձագետները չկարողացան հայտնաբերել այն ուղիները, որոնցով վիրուսը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել։

Որոշ ժամանակ գիտնականները թեփամորթներին էին մեղադրում։ Սակայն թե ինչպես կարող էր այդ հազվագյուտ կենդանին փոխանցող օղակ դառնալ, մնաց չպարզված։ Նման փոխանցման միակ համոզիչ հիմնավորումը առաջ քաշեցին «South Park» անիմացիոն սերիալի ստեղծողները, բայց այն չափազանց զվարճալի է լուրջ պարբերականում մեջբերելու համար։ Մի խոսքով, թեփամորթներն ու չղջիկները գործից դուրս մնացին։ Բայց ամեն դեպքում Ուհանի լաբորատորիայից արտահոսքի որևէ հնարավորություն նույնպես ԱՀԿ-ի փորձագետները չհայտնաբերեցին։

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի

Ամերիկացի գործընկերների օգտին չէ նաև լաբորատոր ուսումնասիրությունների մասշտաբների աղաղակող տարբերությունը։ ՉԺՀ-ն արտերկրում կենսաբանական լաբորատորիաներ չունի։ ԱՄՆ-ն հարյուրից ավելի նման լաբորատորիա ունի, որոնք տեղակայված են աշխարհի 25 երկրում։ Ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ դրանց մեծ մասը կենտրոնացած է Ռուսաստանի ու Չինաստանի սահմանների երկայնքով։ Միայն Ուկրաինայում 16 ամերիկյան կենսաբանական լաբորատորիա կա։

Այնտեղ վտանգավոր դեպքեր պատահե՞լ են։ Որքան ասես։ 2015 թ․-ին ամերիկյան «USA Today» ամսագիրը գրում էր հարյուրավոր աղաղակող դեպքերի մասին։ Լրագրողները նշում էին, որ միայն 2014թ․-ին արտահոսքերը ներառում էին Էբոլա տենդի, թռչնի գրիպի, ծաղկի հարուցիչներ։ Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «սխալմամբ» Հարավային Կորեայի բազա էր ուղարկել սիբիրյան խոցի կենդանի սերմիկներ։ Մահացու համաճարակից սարսափած կորեացիներն անգամ ցույցերի էին դուրս գալիս։

Վրացական կենսալաբորատորիայում ամերիկացի գիտնականները մարդկանց վրա նոր, խիստ թունավոր պատրաստուկ են փորձարկել, որը մշակել էր «Gilead» ընկերությունը (դրա հիմնական բաժնետերերից մեկը Դոնալդ Ռամսֆելդն է՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարարը): Մարդկանց վրա կատարված փորձարկումների արդյունքում 73 մարդ է մահացել։

Զարմանալի պարբերականությամբ, որը ամենատհաճ կասկածների տեղիք է տալիս, վաղուց հաղթահարված հիվանդությունների համաճարակները բռնկվում են հենց այնտեղ, որտեղ աշխատում են ամերիկացիների կենսալաբորատորիաները։

Հազիվ թե մենք երբևէ իմանանք՝ մահացու վտանգավոր վարակների ու բակտերիաների արտահոսքերը սովորական անփութությո՞ւն էին, թե՞ ծրագրված գործողություն։ Երկու դեպքում էլ վատ է։ Սակայն եթե պատկերացնենք գլոբալ կառավարական դիվերսիայի հնարավորությունը, իհարկե՝ զուտ տեսականորեն, դա ամենևին էլ Չինաստանի ոճը չէ, որը նախընտրում է դանդաղ ու անկասելի առաջընթացը։ Նման կտրուկ շարժումները վերջերս ամերիկացի գործընկերներին են հատուկ, որոնք քաոս են սփռում ամբողջ աշխարհում և քանդում են ցանկացած կառույց՝ ապարդյուն կերպով փորձելով կասեցնել սեփական անկումը։

թեգերը:
համավարակ, վարակ, կորոնավիրուս, Չինաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ