00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին

© AP Photo / Alessandra TarantinoПолузащитник "Ромы" Генрих Мхитарян в борьбе за мяч с защитником "Манчестер Юнайтеда" Эриком Байи во время ответного полуфинального матча Лиги Европы (6 мая 2021). Рим
Полузащитник Ромы Генрих Мхитарян в борьбе за мяч с защитником Манчестер Юнайтеда Эриком Байи во время ответного полуфинального матча Лиги Европы (6 мая 2021). Рим - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Բաժանորդագրվել
Հունիսի 6-ին Խորվաթիայում ընկերական հանդիպում է լինելու Բելգիայի հետ, իսկ 13 –ին կայանալու է Անգլիայի հետ Եվրո-2020-ի առաջին խաղը: Այդ թիմերի ֆոնին խորվաթական մամուլը չի թաքցնում իր վերաբերմունք Հայաստանի հավաքականի հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի-Sputnik. Խորվաթական ԶԼՄ-ների մարզական մեկնաբաններն ընկերական հանդիպումից առաջ ներկայացրել են Հայաստանի հավաքականի գնահատականը: Tportal.hr. պարբերականը նշում է, որ շատերը հարց են տալիս՝ արդյո՞ք Խորվաթիան իր մակարդակի հակառակորդի է ընտրել։

Մեկնաբաններին կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, քանի որ հաջորդ ընկերական խաղը՝ հունիսի 6-ին, Խորվաթիան կանցկացնի Բելգիայի հետ, իսկ 13-ին կկայանա Անգլիայի հետ Եվրո–2020-ի առաջին հանդիպումը։ Սակայն նույնիսկ նման դեպքերում ընդունված է հավատարիմ մնալ սպորտային էթիկետին։

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Ինչ պետք է անել ուժեղ մրցակիցների հետ խաղից առաջ. Մինասյանը`սպասվող հանդիպումների մասին

«Բավական է նշել, որ այժմ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 99-րդ տեղում է։ Բացի այդ, բացակայում է ամենապայծառ աստղը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Իսկ դա նշանակում է, որ շատ աստղեր, որոնք կգան խաղի, ավելի շատ արժեն, քան Հայաստանի ամբողջ հավաքականը», - գրում է պարբերականը։

Պարբերականը նշում է, որ հայտացուցակում չընդգրկվելը չի կարողանում հասկանալ նաև ինքը՝ Մխիթարյանը և հիշեցնում է, որ Մխիթարյանն իր twitter-ում գրել է, որ զարմացած է այդ փաստից:

«Ավելի լավ է Մխիթարյանը խաղար, այդ դեպքում պաշտպանության մեր խաղացողները ավելի շատ ծանրաբեռնվածություն կունենային», - նշում է պարբերականը:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ Խորվաթիայի մարզիչ Զլատկո Դալիչն ուզում է առաջին հերթին փորձարկել հարձակվողներին, այդ թվում՝ փորձել Անդրեյ Կրամարիչ – Անտե Ռեբիչ – Բրունո Պետկովիչ կապը:

«Մենք ամբողջ ուժով կխաղանք, բայց կփորձենք նաև խաղի երկու տարբեր սխեմաներ։ Վերջին շրջանում խաղում էինք ավելի ուժեղ մրցակիցների հետ, իսկ Հայաստանը ավելի ցածր մակարդակի թիմ է», - նշել է նա։

«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում

Պարբերականը հիշեցնում է, որ առաջին մեծության աստղերից Խորվաթիայի հավաքականում հայտավորված չեն Իվան Ռակիտիչը, սակայն հայտավորված են Լուկա Մոդրիչն ու Իվան Պերիշիչը:

Այնուամենայնիվ, թիմը միասին խաղալու բավարար ժամանակ չի ունեցել։ Հավաքին 11 խաղացող է ժամանել, մյուսները միայն վերջին շաբաթ-կիրակի օրերին են տեղ հասել։ Դրան գումարած, շատերը երկար ու դժվարին մրցաշրջան են ունեցել։

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

Հիշեցնենք, 2022-ի  Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը հաղթել էր առաջին երեք հանդիպումներում։ Այդ հանդիպումներից բացակայում էր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը․նա ապաքինվում էր վնասվածքից, որը ստացել էր «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում: Հունիսի 5-ին Հայաստանը ևս մեկ ընկերական հանդիպում (նույնպես արտագնա) կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ:

Լրահոս
0