16:58 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Չնայած ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ անիմաստ է պայքարել արդեն փաստացի կառուցված գազատարի դեմ, Գերմանիայում դեռևս շատ են մարդիկ, որոնք մինչև վերջին պահը կհակազդեն «Հյուսիսային հոսք-2» նախագծին։ Ինչ է թաքնված այդ պայքարի տակ՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Պյոտր Ակոպով

Երբ անցած շաբաթ Ռուսաստանում անցանկալի ճանաչեցին գերմանական երեք հասարակական կազմակերպությունների աշխատանքը, Բեռլինում վրդովվեցին։ Մտահոգված էր, օրինակ, արտգործնախարար Հայկո Մաասը։

«Կազմակերպությունների աշխատանքի արգելքը, որոնք ջանքեր են գործադրում մեր երկրների և քաղաքացիների միջև փոխըմբռնման ամրապնդման համար, լուրջ հարված է մեր ջանքերին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում: Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշումը՝ արգելել քաղաքացիական հասարակության ոլորտում երեք գերմանական կազմակերպությունների գործունեությունը, այդ առումով հատկապես տարօրինակ և անընդունելի է»։

Ախ, այս ռուսները՝ մենք փորձում ենք նրանց հետ հարաբերությունները կարգավորել, իսկ նրանք արգելում են իրենց երկրում աշխատել էնտուզիաստներին, որոնք «ջանքեր են գործադրում մեր երկրների միջև փոխըմբռնման ամրապնդման համար»։ Ինչի՞ համար են արգելել Ռուսալեզու եվրոպացիների ֆորումի, Գերմանա-ռուսական փոխանակման և Լիբերալ արդիականության կենտրոնի՝ գերմանա-ռուսական բարեկամության այդ ջատագովների աշխատանքը։

Պատասխանը բավականի արագ ստացվեց․ արդեն երկու օր հետ այդ կազմակերպությունների մեկի՝ Լիբերալ արդիականության կենտրոնի կայքում հրապարակվեց դրա հիմնադիր և ղեկավար Ռալֆ Ֆյուքսի մեկնաբանությունը։ Նա ողջունեց ութսուն քաղաքական գործիչների և փորձագետների՝ Անգելա Մերկելին ուղղված բաց ուղերձը․ հասկանալի է, որ այն պատրաստվում էր նախքան Ռուսաստանում կազմակերպության արգելումը և առհասարակ դրա հետ կապ չուներ։

«Հյուսիսային հոսք-2». ավարտին հասցնե՞լ, թե՞ միլիարդներ թաղել ծովի տակ

Բայց ուղիղ կապ ունի Գերմանիայում թափ հավաքող նախընտրական արշավի հետ, որի ընթացքում հիմնական պայքարն ընթանում է Մերկելի ՔԴՄ-ի և «կանաչների» միջև։ Վերջիններիս հետ սերտ փոխկապակցված է նաև բեռլինյան Լիբերալ արդիականության կենտրոնը․ այնպես որ, դրա ակտիվ մասնակցությունը Մերկելին ուղղված ուղերձին ծառայում է հենց կանցլերի «կանաչ» թեկնածու Աննալենա Բերբոկի քարոզարշավի նպատակներին։ Վերջինս նամակում չի հիշատակվում, խոսքն այնտեղ ժամանակակից Գերմանիայի գլխավոր խնդրի մասին է։

Ո՞րն է այդ խնդիրը՝ տնտեսությո՞ւնը, եվրաինտեգրացիան կամ ազգային ինքնությո՞ւնը։ Ոչ, «Հյուսիսային հոսք-2»-ը։

Իսկ դուք կարծում էիք, որ այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ջո Բայդենը խոստովանեց, որ անիմաստ է պայքարել փաստացի արդեն կառուցված գազատարի դեմ, բոլորը կհանդարտվե՞ն։ Եվ որ գերմանացիները հիմա զբաղված են բանակցություններո՞վ, որ Վաշինգտոնում վարում է կանցլերի խորհրդականների գլխավորած պատվիրակությունը՝ «Հյուսիսային հոսք - 2»-ի վերաբերյալ ամերիկացիների առարկությունները վերացնելու և առհասարակ ԵՄ-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար։

Հետո ի՞նչ, որ Բայդենն ասաց, թե չի ուզում փչացնել հարաբերությունները Գերմանիայի հետ․ բուն ԳԴՀ-ում էլ քիչ չեն մարդիկ, որոնք պատրաստ են մինչև վերջ շարունակել պայքարը երկրի ազգային շահերի դեմ։

Չնայած ինչու միայն Գերմանիայում։ Լիբերալ արդիականության կենտրոնի կայքում հրապարակված նամակը ստորագրել են 80 հայտնի «քաղաքական գործիչներ, գիտնականներ և զինվորականներ» ամբողջ արևմտյան աշխարհց (և անգամ «ապագայի չքնաղ Ռուսաստանից», չէ՞ որ այնտեղ կա նաև «ժողովրդավարության հայտնի մարտիկ» Վլադիմիր Միլովը)։ Շատ-շատ են լեհերն ու մերձբալթյան երկրների ներկայացուցչիները, ներկա է Ուկրաինային նախկին արտգործնախարար Կլիմկինը, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նախկին դեսպանները։ Ստորագրել են, իհարկե, նաև գերմանացիները, օրինակ՝ արդարադատության նախկին նախարարը։

Ստորագրողներին մի պարզ բան է միավորում․ բոլորը անզիջում ատլանտիստներ են։ Նույնքան անզիջում, որքան Աննալենա Բերբոկը, որն արդեն այդ ուղերձի լույս տեսնելուց հետո հաստատեց իր դիրքորոշումը․ «Մի կողմից հայտարարություններ են արվում Եվրամիության պատժամիջոցներին (Ռուսաստանի դեմ) աջակցելու մասին, մյուս կողմից՝ ներկայիս դաշնային կառավարությունն աջակցում է «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցմանը, ինչն էլ հենց թուլացնում է պատժամիջոցների արդյունավետությունը։ Նման սխալ քաղաքականությունն անմիջապես դադարեցնել է պետք»։

«Հոսքը»՝ հետո․ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենին Գերմանիան է հարկավոր

Եվ ահա «ութսունի ուղերձում» գերմանական կառավարությանը փորձում են համոզել «անհապաղ մորատորիում հայտարարել խողովակաշարի շինարարության նկատմամբ»։ Եվ ընդարձակ բացատրում են, թե ինչով է «Հյուսիսային հոսք-2»-ն այդքան վտանգավոր․

-  «Այն խարխլում է եվրոպական միասնությունն ու տրանսատլանտյան հարաբերությունները,

- հակասում է կլիմայի ոլորտում Եվրոպայի և Գերմանիայի նոր նպատակներին,

- սպառնում է Ուկրաինայի՝ առանց այդ էլ անկայուն անվտանգությանը,

- հակասում է ԵՄ ընդհանուր արտաքին էներգետիկ քաղաքականության նպատակներին»։

Այստեղ բոլոր կետերն են հիանալի, բայց այնուհետև «Հյուսիսային հոսք-2»-ի պատմության կարճ նկարագրությունն է, և այնտեղ նույնպես ամեն ինչ հիասքանչ է։ Քանի որ երևան է գալիս մեկ այլ՝ թաքնված կետ, և այն վերաբերում է արդեն Ռուսաստանի ներքին կառուցվածքին։

Պարզվում է, որ նախագիծն ի սկզբանե ոչ միանշանակ է եղել․ չէ՞ որ համաձայնագիրը ստորագրվել է «Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ներխուժումից» անմիջապես հետո, իսկ հիմա «Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմը շարունակվում է, Ռուսաստանում ժողովրդավարական քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները գնալով ավելի են կոշտանում»։ Եվ հետո, չէ՞ որ նաև «մի ամբողջ շարք հարձակումներ են եղել Արևմուտքի լիբերալ ժողովրդավարությունների վրա»․ երբ Թրամփին ընտրեցի՞ն։ Ուստի «Wandel durch Handel»-ը («Փոփոխություն առևտրի միջոցով») հույսերը չարդարացրեց», այսինքն՝ չհաջողվեց փոխել ոչ Ռուսաստանը (իշխանության բերել «ժողովրդավարական քաղաքացիական հանրության» ներկայացուցիչներին), ոչ էլ դրա արտաքին քաղաքականությունը։

Ճիշտն ասած՝ նման խոստովանության մեջ ոչ մի զարմանալի բան չկա, բայց այդ դեպքում տարօրինակ է վրդովվելը, որ Ռուսաստանում արգելում են Լիբերալ արդիականացման կենտրոնի նման կազմակերպությունների աշխատանքը։ Իսկ ի՞նչ անել, եթե այն աշխատում է ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի շահերի, այլև հենց ռուս-գերմանական հարաբերությունների դեմ։ Առայժմ Բեռլինը հաջողությամբ պահում է Գերմանիայի ինքնիշխանությունը, թեկուզ՝ սահմանափակ, այնինչ նրան առաջարկում են ոչ միայն հանձնել այն, այլև Եվրամիությունը էլ ավելի մեծ կախվածության մեջ դնել ԱՄՆ-ից, ավելի ճիշտ՝ ատլանտիստներից․

«Հյուսիսային հոսք-2»-ը խոչընդոտ է հանդիսանում տրանսատլանտյան հարաբերություններում «նոր ստարտի» համար, որը վաղուց արդեն հասունացել է․․․ Մորատորիումը ընդհանուր եվրոպական դիրքորոշման գալու հնարավորություն է։ Ի վերջո, ինչը կարևոր է, մորատորիումը ռուսական կառավարության համար հստակ ազդանշան կհանդիսանա այն մասին, որ նրանք պետք է հետևանքների սպասեն միջազգային իրավունքի և կանոնների (որոնց վրա հիմնված է եվրոպական կարգը) շարունակական խախտումների համար»։

Կրակել սեփական ոտքին կամ սեղմել ատլանտյան վզափոկը միայն նրա համար, որ ռուսները զգան եվրոպական կարգի ողջ հզորությո՞ւնը։ Չէ, ստորագրողները չեն էլ նկատում այս նախադասության ողջ անհեթեթությունը, քանի որ վստահ են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը Եվրոպային ոչ միայն պետք չէ, այլև վտանգավոր է նրա համար։ Բայց այդ դեպքում  ինչո՞ւ նրանց հետ համաձայն չէ եվրոպական էլիտայի մեծ մասը, էլ չենք խոսում սովորական գերմանացիների մասին։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Որովհետև խոսքը երկու տարբեր Եվրոպաների մասին է․ մեկն ուզում են հետագայում էլ կախված տեսնել անգլոսաքսոնական «նավապետներից», իսկ մյուսն աստիճանաբար կվերադարձնի իր ինքնուրույնությունը։ Առաջինը դատապարտված է Ռուսաստանի հետ հակամարտության, իսկ երկրորդը գոյություն չի ունենա առանց արևելյան մեծ հարևանի հետ համագործակցելու։

Ըստ թեմայի

Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք 2»-ը
Ինչը կօգնի մարել կրակը, կամ ռուս-ամերիկյան հակամարտություններից չքաղած դասը
Արևմուտքը շատ լավ գիտի՝ որտեղով է Պուտինն անցկացրել կարմիր գծերը
թեգերը:
Ռուսաստան, Եվրոպա, «Հյուսիսային հոսք» նախագիծ

Գլխավոր թեմաներ