17:14 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Ադրբեջանական կողմը միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ` հունիսի 3-ին, ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչի ֆեյսբուքյան էջում։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ:

Նշենք, որ իր հերթին ՀՀ կառավարությունը սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին, այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն` միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ:

Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 6 հայ ռազմագերիների վերաբերյալ և ժամանակ տվել

 

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան
Ամեն րոպե հայերի և ադրբեջանցիների բախման վտանգ կա. ի՞նչ է կատարվում Վերին Շորժայում
Ադրբեջանը ևս 14 հայ գերու նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում. ԱԳՆ–ն դատապարտում է
Ադրբեջանի ՊՆ մեքենան պայթել է Քարվաճառում. կան զոհեր
թեգերը:
Ադրբեջան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ