16:08 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

«Օրենքով գող» Վիտալի Ավդիյանն ապօրինի կերպով՝ կեղծ փաստաթղթերով, ապրում էր Կառլովի Վարի քաղաքում վարձակալած մասնավոր տանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի -Sputnik. Չեխիայի քրեական ոստիկանության աշխատակիցները հունիսի 3–ին Կառլովի Վարի քաղաքում ձերբակալել են «օրենքով գող» Վիտալի Ավդիյանին։ Տեղեկությունը հաղորդում է «Փրայմ Քրայմը»:

Պարբերականը նշում է, որ 51-ամյա Ավդիյանը Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ է եղել՝ Հայաստանում կատարված շորթման համար։

Կառլովի Վարիում Ավդիյանն ապօրինի կերպով ապրում էր վարձակալված մասնավոր տանը՝ կեղծ փաստաթղթերով։ Ավդիյանի գտնվելու վայրը պարզվել է Չեխիայի քրեական ոստիկանության օպերատիվ միջոցառումների արդյունքում:

Նա Ֆրանսիայից է Չեխիա տեղափոխվել՝ վախենալով ձերբակալությունից, քանի որ իրավապահ մարմինների հետաքրքրությունն «օրենքով գողերի» նկատմամբ գնալով աճում էր։

Վիտալի Ավդիյանին Հայաստան կարտաքսեն։

«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել

թեգերը:
Ձերբակալություն, հայ, Հայաստան, Չեխիա, օրենքով գող

Գլխավոր թեմաներ