11:11 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
399 0 0

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ գնահատական է տվել ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններին:

«Լավ», - ասել Է Պուտինը՝ բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ոչ մի թշնամանք չի եղել, բայց սկզբունքներից հետ չեն կանգնել։

«Երկու կողմն էլ միմյանց հասկանալու և դիրքորոշումների մերձեցման ուղիներ փնտրելու ցանկություն է դրսևորել։ Խոսակցությունը շատ կառուցողական էր», - ասել է Պուտինը։

Գլխավոր արդյունքը.

  • ՌԴ և ԱՄՆ դեսպանները վերադառնում են աշխատանքի։
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փորձելու են խնդիրների լուծում փնտրել։
  • Գագաթնաժողովում շոշափվել է Ուկրաինայի հարցը. կարգավորման հիմքում պետք է լինեն Մինսկի համաձայնությունները, Բայդենը համաձայն է այդ հարցում։ Թռուցիկ  շոշափվել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ կսկսեն կիբեռանվտանգության շուրջ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը և կիբեռանվտանգությունը: Խոսել են նաև Արկտիկայում համագործակցելու մասին։

Ի դեպ, Բայդենը Պուտինի հետ բանակցություններից հետո բութ մատով նշան է արել։

Հանդիպումն առանց Ալեքսանդր Նավալնու թեմայի չի անցել։ Պուտինը կրկին հիշեցրել է, որ նա գիտակցաբար խախտել է օրենքը, և ավելացրել` Ռուսաստանը պետք է զգուշությամբ վերաբերվի ընդդիմությանը, բայց գործելու է օրենքի շրջանակում։

«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը

Լրագրողներից մեկը հարցրել է Բայդենի հայտնի արտահայտության մասին (Պուտինին մարդասպան համարո՞ւմ է, թե՞ ոչ)։ Ռուսաստանի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ նախագահը կտրուկ արտահայտություններից հետո զանգել է իրեն. Բայդենի բացատրությունները բավարարել են Պուտինին:

«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Բայդենը փորձառու մարդ է։ Մենք գրեթե երկու ժամ դեմառդեմ խոսեցինք։ Ոչ բոլոր առաջնորդների հետ է այդպես մանրամասն խոսակցություն ընթանում», - հավելել է ՌԴ նախագահը։

Նա նաև նշել է, որ առայժմ ո՛չ Բայդենն է իրեն հյուր կանչել, ո՛չ էլ ինքը Բայդենին. նման այցերի համար պիտի պայմաններ հասունանան։

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:

Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ

թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ