03:53 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Իսրայելի նախկին վարչապետի գրասենյակի աշխատակիցները հայտնել են, որ Նեթանյահուի հրամանով մի շարք պաշտոնական փաստաթղթեր են ոչնչացվել, ինչն օրենքի խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալուց առաջ պաշտոնական փաստաթղթեր է ոչնչացրել, գրում է Haaretz–ը` հղում անելով կառավարության գրասենյակի անանուն աշխատակիցներին։

Նախկին վարչապետ Նեթանյահուի գրասենյակի աշխատակիցները հայտնել են, որ նա կարգադրել է ազատվել ինչ-ինչ գործնական թղթերից։ Ընդ որում` հայտնի չէ, թե քանի փաստաթուղթ է ոչնչացվել։

Նեթանյահուի ներկայացուցիչն այդ ենթադրությունները «բացարձակ սուտ» է անվանել։

Օրենքի համաձայն` կառավարության աշխատանքին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետական սեփականություն և ենթակա է պահպանման ու արխիվացման։ Դրանց ոչնչացումը հակաօրինական է։

Եթե փաստաթղթերի ոչնչացման փաստը հաստատվի, ապա Haaretz թերթում ներկայացված մեղադրանքները, հոդվածի հեղինակի խոսքով, կդառնան «Լիկուդի» առաջնորդ, վարչապետի պաշտոնը 12 տարի շարունակ զբաղեցրած Նեթանյահուի «խայտառակ և թերևս եզրափակիչ ակորդը»:

Նեթանյահուի ժամանակն ավարտվեց․ Իսրայելը նոր վարչապետ ունի

Հունիսի 13-ին Քնեսեթը հաստատեց Իսրայելի նոր կառավարության կազմը, որը մարտի 23-ին անցկացված ընտրությունների արդյունքում ձևավորեցին «Յաշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը և «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը։ Մոտակա երկու տարիների ընթացքում նրանցից մեկը կլինի արտգործնախարար, մյուսը` վարչապետ։

Նեթանյահուն կես ժամում Իսրայելի նոր վարչապետին է փոխանցել գործերը

Գլխավոր թեմաներ