20:35 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Հայրապետը հիշեցրել է, թե ինչպես էր Հայաստանում 2016թ․-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին աղավնիներ բաց թողնում՝ «որպես խաղաղության մաղթանք Կովկասի ամբողջ տարածաշրջանին»։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում, այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր` հունիսի 24–ին, Վատիկանում դիմելով Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն ցուցաբերող ROACO կրոնական կազմակերպության անդամներին, հայրապետը մասնավորապես հիշել է 2016 թ․-ին Հայաստան կատարած իր այցի և այն մասին, թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ բաց թողեց երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:

«Ցավոք, այս տարածաշրջանին վերջին ամիսներին  նորից վերքեր են հասցվել։ Եվ այդ պատճառով ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է հայրապետը:

Հռոմի պապը նաև կոչ է արել ականջ դնել «աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին հատկապես եկեղեցիների և այն երկրների կողմից, որոնց համար աշխատում են»։

«Սիրիայից բխող ճիչը միշտ լսելի է Աստծո սրտում, բայց երևում է` այն ի վիճակի չէ դիպչել մարդկանց սրտերին, որոնց ձեռքերում են ժողովուրդների ճակատագրերը»,-ընդգծել է Հռոմի պապը։

Նա «սկանդալ» է անվանել այն փաստը, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է արդեն տասը տարի, հանգեցնելով բազմաթիվ զոհերի և միլիոնավոր տեղահանվածների։ Ընդ որում, նրա խոսքով, երկրի վերականգնման համար շարունակում են պակասել «այդ տառապյալ ազգի բարեկեցությանն ուղղված խիզախ որոշումները»։

Չափազանց շատ բռնություն կա աշխարհում. Հռոմի պապն իր ուղերձում հիշատակել է Արցախը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ

Ըստ թեմայի

Հռոմի պապը հակամարտող կողմերին կրկին կոչ է արել երկխոսություն սկսել ԼՂ-ի հարցի շուրջ
Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին
թեգերը:
Հռոմի պապ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ