22:09 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Մասնագետները համակարգված կերպով ուսումնասիրել են 18 տարբեր տեսակի քաղցկեղով հիվանդների 118 հրապարակված հետազոտությունները, պարզել, թե ինչպես է հայտնի ու մատչելի ցավազրկողն ազդում հիվանդության ընթացքի վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի-Sputnik. Քաղցկեղից մահանալու ռիսկը 20%-ով կարող է նվազեցնել սովորական ասպիրինը: Նման եզրակացության են հանգել Քարդիֆի համալսարանի բրիտանացի գիտնականները։

Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե ինչպես է հայտնի ցավազրկողն ազդում քաղցկեղի վրա։ Մասնագետները համակարգված կերպով ուսումնասիրել են 18 տարբեր տեսակի քաղցկեղով հիվանդների 118 հրապարակված հետազոտությունները, պարզել, թե ինչպես է հայտնի ու մատչելի ցավազրկողն ազդում հիվանդության ընթացքի վրա։ Նրանց մի մասը պարբերաբար ասպիրին էր ընդունում, իսկ մյուս մասը՝ ոչ։

Գիտնականների ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Ecancermedicalscience ամսագրում, ցույց են տվել, որ քաղցկեղից մահացությունն ասպիրին ընդունող  250 հազար հիվանդների շրջանում 20% - ով պակաս էր:

Բացի այդ, հայտնաբերվել է, որ ցավազրկողը նվազեցնում է մետաստազների տարածումը։

Հետազոտողները կարծում են, որ ասպիրինն արժանի է լուրջ ուշադրության, որպես քաղցկեղի բուժման նպաստող դեղամիջոց, սակայն, այն քաղցկեղի որևէ այլ արդյունավետ բուժման մեթոդի այլընտրանք չէ։

Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ ասպիրինի փոքր չափաբաժինների մշտական օգտագործումը նվազեցնում է լյարդի, ստամոքսի և մարսողության ու նյութափոխանակության հետ կապ ունեցող այլ օրգաններում քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Ինչպես հաղթահարել գլխացավն առանց դեղահաբերի. բացատրում է բժիշկը

Վերջին տարիներին գիտնականների մոտ հետաքրքրություն են առաջացել ասպիրինն ու սալիցիլաթթվի հիման վրա ստեղծված այլ դեղամիջոցները, որոնք, ինչպես փորձը ցույց է տվել, ուժեղ հակաքաղցկեղային հատկություններ ունեն:

Մյուս կողմից, կարգավորող շատ կազմակերպություններ, այդ թվում՝ ամերիկյան FDA-ն (Food and Drug Administration), խորհուրդ չեն տալիս կամ նույնիսկ արգելում են ասպիրին ընդունել` ասելով, որ այն կարող է հանգեցնել արյունահոսության, ուղեղի կաթվածի և ուժեղացնել խոցերը, քանի որ այն ուղեղի ու աղիների անոթների թրոմբերը լուծարելու հատկություն ունի:

Ըստ թեմայի

Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. բժիշկները բաց նամակ փոխանցեցին ՀՔԾ պետին
Կարելի՞ է սուրճ խմել ամառվա շոգին. պարզաբանում է բժիշկը
Բժիշկը պատմել է, թե ինչի պատճառով կարող է ցերեկը քնկոտություն առաջանալ
թեգերը:
Դեղ, քաղցկեղ, գիտնական

Գլխավոր թեմաներ