22:22 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Պետական բռնապետության գարշապարը. Ֆրանսիայի իշխանությունը մտադիր է Covid-19-ի դեմ պարտադիր պատվաստում սահմանել մի շարք մասնագիտությունների համար։ Դրանց թվում են բոլոր բժիշկներն ու այն մարդիկ, որոնք աշխատում են ծերանոցներում և սոցիալական այլ հաստատություններում:

Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի

Պարտադիր լինելը նշանակում է համապատասխան օրենսդրական ակտի ընդունում, որն էլ կանոնակարգելու է պատվաստումից հրաժարվելու հնարավորությունը։

Համոզիչ փաստարկների բացակայության դեպքում պատվաստումից հրաժարվողներին կառաջարկվի կա՛մ տեղափոխել այլ պաշտոնի, որտեղ ծառայողական պարտականությունները բացառում են ուղղակի շփումը մարդկանց հետ, կա՛մ արձակուրդ վերցնել՝ առանց վարձատրվելու:

Նմանատիպ կանոններ արդեն գործում են Իտալիայում, որտեղ ժողովրդավարության նորմերին համապատասխան դրանք փորձում են վիճարկել այն մարդիկ, որոնց առնչվում են այդ միջոցները։ Բայց առայժմ հաջողությունների չեն հասել, քանի որ դատարաններն այնքան էլ պատրաստակամորեն չեն ընդունում նման հայցերը, իսկ արդարադատության որոշումները կարելի է կանխատեսել՝ նույնիսկ չկարդալով գործի նյութերը:

«Եթե սոցիումի շահերն ու հանրային շահը վտանգված են, ապա անձնական հանգամանքներն ու ցանկությունները երկրորդ պլան են մղվում»:

ԵՄ-ն տասնամյակներ շարունակ իրեն ներկայացնում էր որպես մեգապետություն, որտեղ մասնավոր իրավունքների ու ազատությունների առաջնահերթ լինելը կասկածի տակ չէր դրվում, բայց համավարակը խառնեց բոլոր խաղաքարտերը, և կորոնավիրուսն ամեն ինչ իր տեղը դրեց։

Բախվելով համավարակին ու ամբողջությամբ ձախողելով կառավարման բոլոր մակարդակներում՝ ճգնաժամի պահին Բրյուսելի բարձրագույն ատյանն ու ԵՄ երկրների իշխանությունները որոշեցին զանգվածային պատվաստումների միջոցով վարակի տարածման արգելքներ դնել։ Սա` մի կողմից։

Իսկ մյուս կողմից՝ վարակման վիթխարի տեմպերը, որի ալիքները վերջին մեկուկես տարվա ընթացքում հետևողականորեն ծածկել են մայրցամաքը, ոչ մի մետր հետ չեն մղել համաեվրոպական պայքարի գլխավոր թիրախին։ Եվ դա ամենևին էլ SARS-CoV-2-ը չէ, այլ Ռուսաստանը։

Վարակի դեմ պայքարը դարձել է Ռուսաստանի դեմ պատերազմի դրվագներից մեկը։

Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ռուսական պատվաստանյութի ստեղծումն ու փորձարկումը, դրա արտադրությունն ու պատվաստումների արշավը դարձան մարտի փուլեր, իսկ այդ մարտի նպատակը մեկն է` վարկաբեկել կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ն, ու խոչընդոտել Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկած զանգվածային պատվաստումները:

Պարտիտուրան կազմվել է ամենատարբեր գործոններ հաշվի առնելով, սակայն հիմնականները սրանք են՝ պետության կողմից սահմանված կանոններին ենթարկվելը հնազանդության և «ոչ եվրոպականության» ցուցադրում է, «Սպուտնիկ V»-ն «չի կարող անվտանգ և արդյունավետ լինել», իսկ պատվաստումը «անդառնալի վնաս կհասցնի բնական իմունիտետին»։

Միևնույն ժամանակ նույն ԵՄ-ում «բնական իմունիտետի» մասին թեզն աջակցելու ու պատվաստման արդյունավետության հարցում կասկած հայտնելու համար բժշկության շատ հայտնի պրոֆեսորին պարզապես հեռացրին Փարիզի խոշոր հիվանդանոցի բաժանմունքի վարիչի պաշտոնից։

Ռուսաստանում պատվաստման արշավն այնքան հստակ էր կազմակերպվել, որ Եվրոպայում ապրող ՌԴ քաղաքացիները հատուկ գալիս էին «Սպուտնիկ V»-ի երկու դեղաչափ ստանալու համար:

Եվ եթե Բրյուսելը, դեմքն աղավաղելով ու քիթը փակելով, Հունգարիային թույլ տվեց «Սպուտնիկ V» գնել, ապա երկրորդ երկրին՝ Սլովակիային, արդեն թույլ չտվեց։

ԱՄԷ–ն համարվել է կորանավիրուսի դեմ ամենաշատ պատվաստումներն իրականացրած երկիրը

Դեղամիջոցի գնման հնարավորության մասին հայտարարելուց գրեթե անմիջապես հետո կառավարական ճգնաժամ կազմակերպվեց Բրատիսլավային ցույց տալու համար, թե ով է տանտերը, իսկ հետո մեդիայում «արտահոսք» եղավ այն մասին, որ դեղի մատակարարված դեղաչափերը տարբերվում են փորձարկումների համար ստացած նմուշներից։

Հատկանշական է, որ արտահոսքն իրականացվել էր ուկրաինական ԶԼՄ-ների միջոցով։

Բրատիսլավան հանձնվեց։

Մինչդեռ աստիճանաբար հայտնի դարձավ, թե ինչու էր Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն այդքան դանդաղ քննում Ռուսաստանի տրամադրված փաստաթղթերը։

Եթե Pfizer/BioNTech-ի ու AstraZeneca-ի հայտերը դիտարկվեցին արագացված ռեժիմով, բոլոր նորմերի խախտմամբ, ապա «Սպուտնիկ V»–ի դեպքում ճիշտ հակառակը եղավ։

Ամեն դեպքում եվրոպացիներին արդեն ներշնչել են, որ «Մոսկվայից ոչ մի լավ բան չի կարող գալ», նույնիսկ այն դեպքում, որ Մոսկվան միակն է, որ օգնության հասավ՝ ռուս ռազմական բժիշկներն անցյալ ամռանը փրկում էին հիվանդացած իտալացիներին:

Եվ երբ Ռուսաստանում համառորեն խնդրում են պատվաստվել, Եվրոպան դա դիտարկում է որպես «Կրեմլի դիկտատորական լծակներ», իսկ ԵՄ երկրներում Covid-19-ի դեմ աստիճանական պարտադիր պատվաստումների ներդրումը միայն ողջունելի է ու հավանության է արժանանում։

Կարճատեսությունն ու դաշնակցին թշնամուց տարբերելու անկարողությունը այն քաղաքականության մշտական հատկությունն է, որն արդեն տասնամյակներ շարունակ վարում է եվրոպական վերնախավը։

Նման կարճատեսությունը մի անգամ պատերազմի հանգեցրեց։

Մնում է հուսալ, որ պատվաստանյութերի դիմակայության մեջ կհաղթի ողջամտությունը։

Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Իսկ Մոսկվան վերջին 18 ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին գործում է որպես իսկական եվրոպացի և հումանիստ։

Մի կողմ դնելով նախապաշարմունքները, անտեսելով տարաձայնությունները՝ Ռուսաստանն ամեն օր պնդում է, որ յուրաքանչյուր մարդու կյանքն անգին է։

Եվ այս մեղմ ուժի ֆոնին բրյուսելյան փառասիրության, հավակնությունների ու ինքնավստահության մարտերն ընդհանուր առմամբ բավականին խղճուկ տեսարան են դառնում։

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»–ով
Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստման երկու կետ է բացվել
Հնարավոր է՝ անգամ պատվաստված զբոսաշրջիկները Վրաստանում ՊՇՌ թեստ հանձնեն
թեգերը:
Ռուսաստան, Եվրամիություն, Սպուտնիկ V

Գլխավոր թեմաներ