10:17 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Ոստիկանները մոտ 500 տունկ մարիխուանա են հայտնաբերել ու ոչնչացրել։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1,2 մլրդ դոլար։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Լոս Անջելեսի ոստիկանությունը 16 տոննա մարիխուանա է առգրավել։ Տեղեկությունը հայտնում է Fox հեռուստաալիքի լոսանջելեսյան բյուրոն:

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլլանուևան լրագրողներին հայտնել է, որ թմրաբիզնեսի դեմ այս գործողությունը ամենախոշորներից մեկն է դարձել տարածաշրջանի պատմության մեջ: Առգրավված թմրանյութերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 1,2 մլրդ դոլար։

«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում

Գործողությունն անցկացվել է Անտիլոպա-վելլի շրջանում, որտեղ վերջին տարիներին ավելացել են մարիխուանայի տնկարանները։ Ըստ պարբերականի` նրանց «տանիքը» մեքսիկական, ասիական և հայկական խմբավորումներից բաղկացած նարկոկարտելն է եղել։

«Մենք ուզում ենք կարտելներին և օրենքը խախտողներին ասել` ձեր օրերը հաշված են, և մենք գալիս ենք ձեր հետևից»,-հայտարարել է շերիֆը։

Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը Հայաստանում աճել է. հաշվառված է 7500 անձ

Նրա խոսքով`մարիխուանայի աճեցման գործում ապօրինի ներգաղթյալներ են ներգրավված եղել։

2020թ․-ին ոստիկանները մոտ մեկ տոննա մարիխուաննա էին առգրավել, իսկ այս տարի՝ մոտ 16 տոննա։ Կալիֆոռնիայի տաք կլիմայի շնորհիվ նարկոբարոնները տարեկան չորս անգամ են բերք հավաքել։

ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել

Ըստ թեմայի

Կոնդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են զենք-զինամթերք ու թմրամիջոցներ. տեսանյութ
Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով 6 մարդ բերման է ենթարկվել. տեսանյութ
Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ Դավթաշենում թմրանյութ են հայտնաբերել․ տեսանյութ
թեգերը:
ԱՄՆ, մարիխուանա, թմրանյութ, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ