09:20 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Վլադիմիր Պուտինը պնդել է, որ աշխարհում կիբերհարձակումների մեծ մասն իրականացվում է ԱՄՆ-ից և Բայդենին խորհուրդ է տվել դադարեցնել հակառուսական ակնարկներն այդ հարցում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:

ԱՄՆ և ՌԴ նախագահները քննարկել են կիբերհարձակումների ծրագրային շորթումներից պաշտպանվելու հարցերը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, նման կիբերհարձակումներն իրականացնում են «Ռուսաստանում դիրքավորված» կիբերհանցագործները: Բայդենի խոսքով ՝ ԱՄՆ–ը կկիրառի ցանկացած միջոց իր քաղաքացիներին ու կենսական կարևոր ենթակառուցվածքները հաքերներից պաշտպանելու համար:

Ամերիկացի առաջնորդն իր գործընկերոջն է փոխանցել ԱՄՆ 16 կազմակերպության ցանկ, որոնք համարվում են կարևոր ենթակառուցվածքներ և որոնց վրա հարձակումները Վաշինգտոնն անընդունելի է համարում:

Բայդենն ասել է, որ «հիմնական կանոնների» խախտման պարագայում ԱՄՆ–ը պատրաստ է պատասխան տալ, բայց բացառել է ռազմական ուժի կիրառման տարբերակը։

Վլադիմիր Պուտինը հակառակը` պնդել է, որ աշխարհում կիբերհարձակումների մեծ մասն իրականացվում է ԱՄՆ-ից, և որ հակառուսական ակնարկներն այս դեպքում հարկ է դադարեցնել։

«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը

Նա նաև շեշտել է, որ Մոսկվան նախկինում էլ կիբերհարձակումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների հարցումներին ի պատասխան։ Բայց որևէ փոխադարձ տեղեկություն ամերիկյան հատուկ ծառայություններից չի ստացել:

Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին։ Նրանք բարձր են գնահատել իրենց թիմերի աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, որի արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն որոշում է կայացվել վերականգնել անդրսահմանային հումանիտար օգնության տրամադրումը Սիրիային։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին
«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, հեռախոսազրույց

Գլխավոր թեմաներ