14:13 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել հուլիսի 7-ի գիշերն իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին` Մարտինը, ամուսնու սպանությունից հետո առաջին հայտարարությունն է արել։ Տեղեկությունը հայտնում է Haiti24 պարբերականը՝ հղում անելով Twitter –ի էջում նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հրապարակած ձայնագրությանը։

Մարտին Մոիզը հաստատել է, որ իր ամուսնուն վարձկաններն են սպանել։

«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկաններն էլ ուզում են կործանել նրա երազանքը», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Ժովենել Մոիզին սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում, մասնավորապես՝ հանրաքվե ու ընտրություններ անցկացնել:

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը Հաիթիի նախագահն  իր նստավայրի վրա հարձակման ժամանակ մահացու վիրավորում է ստացել։ Նրա կինը՝ Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է։

Հայիթիի նախագահի սպանության հավանական մասնակիցները ձերբակալվել են Թայվանի դեսպանատանը

Հայիթիի իշխանությունը հայտնել է նախագահի սպանությանը մասնակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին։ Հայիթիի քվեարկության ու միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ նախագահին սպանած վարձկանների ջոկատը 28 հոգուց է բաղկացած եղել, որոնցից 26–ը կոլումբիացիներ են, 2–ն ամերիկացիներ։

Հայիթիի նախագահին սպանել են օտարերկրացիները. տեսանյութ

Ըստ թեմայի

Հայիթիի նախագահը սպանվել է
Հայիթիի սպանված նախագահի երեխաները լքել են երկիրը․ ԶԼՄ
Հայիթիի նախագահին սպանել են օտարերկրացիները. տեսանյութ
թեգերը:
հայտարարություն, Սպանություն, Կին, Նախագահ, Հայիթի

Գլխավոր թեմաներ