02:50 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի պատմության ամենաերկար կառավարած վարչապետն է. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա ընտանիքն այսօր լքել են Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը:

Նեթանյահուն` ընտանիքի անդամների հետ միասին Երուսաղեմի Բալֆուր փողոցում գտնվող նստավայրը լքել են կեսգիշերն անց՝ Իսրայելի նորանշանակ վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համաձայնեցված վերջնաժամկետի համաձայն:

Իսրայելի երկարամյա առաջնորդն իր կեցավարը լքում է պաշտոնանկությունից գրեթե մեկ ամիս անց: Նեթանյահուն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ երկրի նախագահը որոշել էր, որ ութ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչները պետք է  կոալիցիոն կառավարություն ստեղծեն:

Նեթանյահուն կես ժամում Իսրայելի նոր վարչապետին է փոխանցել գործերը

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի պատմության ամենաերկար կառավարած վարչապետն է. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի, իսկ նստավայրում ապրում էր 2009 թվականից:

Նորընտիր վարչապետը  դեռ չի հայտնել վարչապետի առանձնատուն տեղափոխվելու ամսաթիվը:

թեգերը:
Վարչապետ, Երուսաղեմ, Բինյամին Նեթանյահու, Իսրայել

Գլխավոր թեմաներ