12:34 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
44240

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ 1976 թվականի Գերմանիա-Չեխոսլովակիա եզրափակիչից հետո այս տարի երկրորդ անգամ չեմպիոնը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրո -2020-ի չեմպիոնը Իտալիայի հավաքականն է։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո- 2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հաղթեց Անգլիայի ընտրանուն։ Ֆուտբոլային Իտալիայի հերոսի անուն Ջանլուիջի Դոնարում է։ Իտալիայի հավաքականի դարպասապահը 11 մետրանոց հարվածաշարում հետ մղեց 3 հարված և ապահովեց իր թիմի հաղթանակը։

Полузащитник Италии Федерико Бернардески в борьбе за мяч с полузащитником сборной Англии Калвином Филлипсом (справа) во время финального футбольного матча ЕВРО-2020 между сборными Италии и Англии на стадионе Уэмбли (11 июля 2021). Лондон
© AFP 2020 / ANDY RAIN
Եվրո- 2020․ Իտալիա- Անգլիա հանդիպում

Շատ մասնագետների կարծիքով եզրափակիչում ֆավորիտը համարվում էր Անգլիայի հավաքականը։ Դժվար չէ ասել, թե ինչու։ Նախ խաղն անցնելու էր «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ հիմնականում անգլիացի երկրպագուներ էին լինելու և, բացի այդ, Անգլիայի հավաքականը մինչ օրս Եվրոպայի չեմպիոնի կոչումը չէր նվաճել ու պատմական արդյունք ապահովելու համար խաղալու էր անսահման մոտիվացված։

Եվ խաղի սկիզբը պարզապես շատ խոստումնալից էր անգլիացիների համար։ Արդեն երկրորդ րոպեին Լյուկ Շոուի խփած գնդակը շոկի մեջ գցեց իտալացիներին,որոնք երկար ժամանակ չէին կարողանում ոչինչ անել բաց թողած գոլից հետո։

Անգլիայի ընտրանին գործում էր վստահ՝ ցուցադրելով խաղային բարձր կարգապահություն։ Իսկ «սկուադրա աձուրան», մոտենալով մրցակցի տուգանային հրապարակին, չէր կարողանում գրոհի շարունակություն գտնել։ Երկրորդ կեսի մեկնարկից մոտ տասը րոպե անց անգլիացիները կարծես թե զիջեցին գնդակի նկատմամբ հսկողությունը մրցակցին՝ մտածելով արագ հակագրոհների մասին։ Եվ Իտալիան օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից։

Հարոյանն արդեն ժամանել է Իսպանիա. իսպանական ակումբը «Բարի գալուստ» է մաղթել նրան

Նախ Կյեզան էր մոտ հաջողությանը, բայց հրաշալի խաղաց դարպասապահ Պիկֆորդը։ Իսկ հետո ոչ ոք չէր կարող խանգարել Լեոնարդո Բոնուչիին, որը հավասարեցրեց հաշիվը։

Джанлуиджи Доннарумма из Италии празднует победу на Евро-2020 с товарищами по команде (12 июля 2021). Лондон
© REUTERS / LAURENCE GRIFFITHS
Եվրո- 2020․ Իտալիա- Անգլիա հանդիպում

Եվ Եվրոպայի չեմպիոնին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլային պահեր ունեցան, բայց հաշիվը փոխել կողմերից ոչ մեկին չհաջողվեց։ Չեմպիոնը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։

Футболисты сборной Италии вместе с болельщиками празднуют победу на Euro-2020 (12 июля 2021). Лондон
© REUTERS / ANDY RAIN
Եվրո- 2020․ Իտալիա- Անգլիա հանդիպում

11 մետրանոց հարվածաշարի ընթացքում 2 թիմերի դարպասապահներն էլ փայլեցին՝ հետ մղելով երկուական հարվածները։ Իսկ ահա Մարկուս Ռեշֆորդի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչն էլ ապահովեց «կապույտ» թիմի հաղթանակը եզրափակիչում։

Իտալիան Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

Болельщики Италии празднуют победу на Евро-2020 (12 июля 2021). Рим
© REUTERS / YARA NARDI
Իտալացիները նշում են հաղթանակը
Болельщики Италии празднуют победу на EURO-2020 (12 июля 2021). Лондон
© REUTERS / HENRY NICHOLLS
Իտալացիները նշում են հաղթանակը
Леонардо Бонуччи из Италии празднует забитый гол  в игре со сборной Англии на ЧЕ EURO-2020 на стадионе Уэмбли (11 июля 2021). Лондон
© REUTERS / PAUL ELLIS
Լեոնարդո Բոնուչի
թեգերը:
Անգլիա, Իտալիա, եվրո, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ