19:44 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Ակցիայի կազմակերպիչները մտադիր են բողոքի երթեր անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն պատժվել «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատորի մահվան մեջ մեղավորները:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում։ Կազմակերպիչներն այն անվանում են ակցիա` հանուն Լեքսոյի։

Օրեր առաջ՝ հուլիսի 5-ին, Թբիլիսիում աջ ռադիկալները հարձակվել էին ԼԳԲՏ իրավունքները պաշտպանողների «Փռայդ» երթ իրականցնողների վրա։ Արդյունքում տուժել էին ոչ միայն երթի մասնակիցները, այլև լրագրողներ ու անցորդներ: Երթի ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավան, մի քանի օր անց՝ հուլիսի 11-ին, նա մահացել է։

Օպերատորի դաժան սպանությունից հետո Թբիլիսում բողոքի ակցիաներ են սկսվել։ Դրանց մասնակցում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք պահանջում են Ղարիբաշվիլիի հրաժարականը, ինչպես նաև կոչ են անում պատժել օպերատորի մահվան բոլոր մեղավորներին:

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում խոստացել էր պատժել բոլոր այն մարդկանց, որոնք ագրեսիա էին դրսևորել Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:

Դրանից հետո ՝ հուլիսի 12-ին, լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի շենք և տապալել լիագումար նիստը։

Նիստերի դահլիճում մի քանի ընդհարում և քաշքշուկ է տեղի ունեցել։

Նշենք, որ օպերատորի մահվան պատճառները պարզվում են։ Նրա սպանության գործով ՆԳՆ-ն ձերբակալել է հինգ մարդու։

Որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել Վրաստանում ԼԳԲՏ շքերթի պատճառով առաջացած բախումներից

Ըստ թեմայի

Վրաստանի մայրաքաղաքում ԼԳԲՏ միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել. տեսանյութ
Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը
Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը
թեգերը:
Իրակլի Ղարիբաշվիլի, Վարչապետ, Բողոքի ակցիա, Թբիլիսի

Գլխավոր թեմաներ