11:48 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
632 0 0

Հեղինակավոր պարբերականի սյունակագիրը ապշել է Ադրբեջանի մայրաքաղաքում մեծահոգության ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունից։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականն անդրադարձել է Բաքվի «ռազմական» այգի–թանգարանին։ «Պաղպաղակներ և բուրգեր վաճառող տաղավարներ՝ արյունից նոր մաքրված տանկերի ու սաղավարտների կողքին» խոսուն վերնագրով հոդվածը հրապարակվել է կայքում այսօր։ Սյունակագիր Կոլին Ֆրիմանը ներկայացրել է իր տպավորությունները թանգարանից` այն անվանելով «զարհուրելի»։

«Հաշտեցման ոգի բացարձակ չկա: Պուրակի ստեղծողները ոչ միայն մեծահոգություն չեն դրսևորել, այլ ջանք չեն խնայել իրենց թշնամիներին նվաստացնելու համար, ստեղծել են հայկական զորքերի մանեկենները՝ չափազանցված տգեղ տեսքով։ Զարհուրելի է զոհված հայ զինվորներից վերցված 480 մետաղական սաղավարտների ցուցադրությունը, որոնցից ոմանց վրա փամփուշտներից և բեկորներից պատռված անցքեր կան»,-գրում է կայքը։

Նկարագրելով պուրակը` սյունակագիրը գրել է, որ այգում նստարաններ են կառուցվել կանաչ հայկական զինամթերքի տուփերից, իսկ ցուցանմուշների միջով անցնող ճանապարհները նշող լուսավորություններն արված են հրետանային արկերից: Պարբերականը նաև նշել է, որ հայկական տանկերի ու զրահատեխնիկայի մի մասը ոչնչացվել է թուրքական անօդաչու հրթիռների կողմից։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Telegraph-ը նշում է, որ պուրակի բացումը դատապարտել են մարդու իրավունքների զեկուցողները, Հայաստանի կառավարությունը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի կառավարությանն է հղել թանգարանի վերաբերյալ բողոք-նամակ, որում նա այն անվանել է «անհանգստացնող և նվաստացուցիչ»:

Թեև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդել է, որ թանգարան–պուրակը «խորհրդանշում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակը», Telegraph-ի լրագրողը գրում է, որ մասնավոր զրույցներում նույնիսկ որոշ ադրբեջանցի պաշտոնյաներ են անհանգստացած այգու ոճով:

Զախարովան խոսել է Բաքվում բացված «պուրակի» ու Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին

Ըստ թեմայի

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին
Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով
թեգերը:
Մեծ Բրիտանիա, Պատերազմ, Արցախ, պուրակ, Բաքու

Գլխավոր թեմաներ