14:35 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Նա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքից։

«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել ներքին գործերի նախարարի պաշտոնից»,–ասել է Ավակովը:

Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գերագույն ռադան հուլիսի 15-ին կքննարկի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը։

Հիշեցնենք, որ Ավակովն այդ պաշտոնում նշանակվել էր դեռ 2014-ին, իսկ 2019-ին վերանշանակվել էր։

Ուկրաինան Արցախում չի օգնի Ադրբեջանին․ Ավակովը սաստել է Ռադայի պատգամավորին

Ըստ թեմայի

Սաակաշվիլի vs Ավակով. Ուկրաինայում իրար դեմ են դուրս եկել հայն ու վրացին
Ֆրանսիայում ձերբակալել են ուկրաինական «տիտուշկաների» կազմակերպիչ Սարգսյանին. Ավակով
Ավակովի և Սահակաշվիլու վեճի տեսագրությունը
Սահակաշվիլի. «Թույլ չեմ տա, որ Ավակովն ու Յացենյուկը թալանեն Ուկրաինան»
թեգերը:
Արսեն Ավակով, Նախարար, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ