23:44 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Ըստ ոստիկանության աղբյուրների՝ տղամարդը փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի– Sputnik. Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը գնդակահարել է տեղի բնակիչներից մեկին, որը, ինչպես ենթադրվում է, սպանել և գլխատել է 13-ամյա մի պատանու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFM TV–ին։

Ռուսաստանը Գերմանիային է հանձնել մահափորձի մեջ մեղադրվող ադրբեջանցուն

Մարսելի տներից մեկից փախած երեխայի հետախուզման ժամանակ իրավապահները դուրս են եկել ենթադրյալ մարդասպանի հետքի վրա։ Երկուշաբթի գիշերը նրա գլխատված մարմինը գտել են Տարասկոնի տներից մեկում (Բուշ դյու Ռոն դեպարտամենտ) հարևանների հաղորդագրությունների շնորհիվ: Ավելի ուշ լոգարանում դրված դույլում հայտնաբերվել է երեխայի գլուխը։

Մի քանի ժամ անց տանտիրոջը նկատել են հարևան Առլում։ Նա փորձել է փախչել և սպանվել է։

Նշվում է, որ հանցագործը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Ըստ ոստիկանության աղբյուրների՝ նա փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը։ Տղամարդու բնակարանում սատանայական պաշտամունքի առարկաներ են եղել։

Արմավիրցի տղամարդը թաքնվել է ննջասենյակում ու փորձել է խեղդել կիսապառկած կնոջը

Ըստ թեմայի

Մոսկվայում թայբոքսինգի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով վճիռ է կայացվել
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին
31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից
թեգերը:
Ֆրանսիա, ոստիկան, տղամարդ, պատանի

Գլխավոր թեմաներ