19:50 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
249 0 0

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի այս հատվածի շինարարական աշխատանքները սկսվել են 2021 թվականի մայիսից։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Վրաստանում աշխատանքներ են տարվում Քվեշեթի-Քոբի ավտոմոբիլային ճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա շրջանցել Վրաստանը և Ռուսաստանը կապող ռազմա-վրացական մայրուղու Գուդաուրի-Կոբի` հեղեղների տեսանկյունից վտանգավոր տեղամասը:

Ինչպես հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ ռեժիմով:

«Ցկերե-Կոբի տեղամասի վրա իրականացվում է թունելային հորատման աշխատանքներ, Կվեշեթի-Ցկերե հատվածի վրա իրականացվում են թիվ 1 թունելի հյուսիսային պորտալի կառուցման աշխատանքները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քոբի-Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի՝ շրջանցիկ ճանապարհի մասին է։

1 / 4
Լարսի ճանապարհի շինարարության ընթացքը

Նախագծով նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, որոնցից մեկը՝ ինը կիլոմետրանոց։ Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

Մասնագետների գնահատմամբ՝ նախագիծը թույլ կտա անվտանգ դարձնել տեղաշարժը այդ ճանապարհով՝ հաշվի առնելով այն, որ դեպի Լարս տանող ներկայում գործող միակ ճանապարհը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով:

Նշենք, որ միայն Հայաստանից Վերին Լարսով քաղաքացիները կատարում են տարեկան առնվազն 10 հազար ուղերթ։

Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին

Ըստ թեմայի

Համբարձումյան. «Լաստանավն, իհարկե, լավ է, բայց Վերին Լարսին այլընտրանք չէ»
Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
թեգերը:
Լուսանկար, Ճանապարհ, Լարս, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ