02:52 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
25720

Իսրայելի ՌՕՈւ կործանիչները Լիբանանի օդային տարածքից չորս կառավարվող հրթիռներով հարված են հասցրել Հոմս նահանգի օբյեկտներին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՀՕՊ համալիրները խոցել են Սիրիայի ուղղությամբ արձակված իսրայելական բոլոր հրթիռները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը։

Նա նշել է, որ հինգշաբթի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ Լիբանանի օդային տարածքից չորս կառավարվող հրթիռներով հարված են հասցրել Հոմսի նահանգում գտնվող օբյեկտներին:

ՀՕՊ հերթապահ ուժերը բոլոր չորս հրթիռները ոչնչացրել են ռուսական արտադրության «Բուկ-Մ2Ե» համալիրներով:

ՌԴ-ն հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունների շարք կանցկացնի Աֆղանստանի սահմանին

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին իսրայելական ավիացիան բազմաթիվ անգամ հարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքին։ Մասնավորապես մայիսի 10-ին Իսրայելի ՌՕՈւ մարտական ուղղաթիռը սիրիական բանակի դիրքերն էր գրոհել սահմանամերձ Էլ-Կունեյտրա նահանգում։ Հարվածի հետևանքով մեկ մարդ էր վիրավորվել։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Ըստ թեմայի

Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
թեգերը:
հրթիռ, Իսրայել, Սիրիա

Գլխավոր թեմաներ