00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ մարտավարություն է դրսևորելու Բաչկովն առաջիկա մարտում. մարզիչը փակագծեր է բացում

© Sputnik / Asatur YesayantsАрмянский боксер Ованнес Бачков перед началом поединка 1/8 финала (63кг) против азербайджанца Джавида Чалабиева на XXXII летних Олимпийских играх (31 июля 2021). Токио
Армянский боксер Ованнес Бачков перед началом поединка 1/8 финала (63кг) против азербайджанца Джавида Чалабиева на XXXII летних Олимпийских играх (31 июля 2021). Токио - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Բաժանորդագրվել
Տոկիոյի Օլիմպիադային մնում է 3 օր։ Հայաստանի օլիմպիական հավաքականն իր ակտիվում առայժմ ունի 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Բայց ունենք նաև երաշխավորված 1 մեդալ բռնցքամարտում, որը հուսանք` ամենաբարձր հարգի կլինի և ևս մեկ մասնակից` ազատ ոճի ըմբշամարտում՝ Վազգեն Թևանյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2017, 2019), Եվրոպական խաղերի չեմպիոն (2019) և աշխարհի առաջնությունների բրոնզե կրկնակի մեդալակիր (2017, 2019) Հովհաննես Բաչկովն օգոստոսի 6-ի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչում մրցելու է ամերիկացի Դևիս Քեյնշոուի հետ։ Հայ բռնցքամարտիկի անձնական մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է առաջիկա մենամարտի ու հնարավորությունների մասին։
Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
Հովհաննես Բաչկովը Դևիս Քեյնշոուի հետ արդեն մեկ մենամարտ անցկացրել է։ Աշխարհի 2019 թվականի առաջնության կիսաեզրափակչում մրցավարները 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին ամերիկացի բռնցքամարտիկին․ Բաչկովն ու նրա անձնական մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանը և Կարեն Ղազարյանը լավ ծանոթ են մրցակցին։ Այս պահին Ղազարյանը Բաչկովի մարտավկան է Տոկիոյում ընթացող մրցաշարի ընթացքում, իսկ Մկրտչյանը, կապը պահպանելով Ճապոնիայի մայրաքաղաքի հետ, հեռուստացույցով է հետևում իր սանի ելույթներին։
«Ամերիկացի բռնցքամարտիկի մարտաոճն ու ուժեղ և թույլ կողմերը մենք արդեն մանրակրկիտ ուսումնասիրել ենք Եկատերիբուրգում 2019 թվականին կայացած աշխարհի առաջնության ընթացքում։ Նրա գործողություններում ինչ-որ բան չի փոխվել, բայց իհարկե նա դարձել է ավելի փորձառու։ Աշխարհի 2019 թվականի առաջնության ժամանակ Քեյնշոուն մաքուր չէր մենամարտում։ Հենց վտանգ էր զգում Հովհաննեսի գործողություններում, անմիջապես փաթաթվում էր ու զրկում Բաչկովին ձեռքերի աշխատանքից։ Մենք համոզված էինք, որ վաղ թե ուշ մրցավարները նկատողություն կտան ամերիկացուն։ Ու եթե այդպես լիներ, ապա Բաչկովը հաստատ հաղթելու էր։ Բայց նկատողություն չեղավ, ու մենք պարտվեցինք»,- հիշում է Ռուդիկ Մկրտչյանը։
© Photo : provided by Rudik MkrtchyanТренер Рудик Мкртчян с боксером Ованнесом Бачковым во время тренировки
Тренер Рудик Мкртчян с боксером Ованнесом Бачковым во время тренировки - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Тренер Рудик Мкртчян с боксером Ованнесом Бачковым во время тренировки
Ռուդիկ Մկրտչյանն ու Հոցշվհաննես Բաչկովը
Օլիմպիական խաղերի ընթացքում Հովհաննես Բաչկովը բարձրակարգ երկու բռնցքամարտիկի նկատմամբ հաղթանակի արդեն հասել է։ Ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը և ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովը անկասկած «նվեր» չեն յուրաքանչյուր մրցակցի համար։ Բաչկովը գտնվում է շատ լավ  մարզավիճակում ու սառնասիրտ և հավասարակշռված մարտեր է անցկացնում։ Իսկ ի՞նչ է հարկավոր հայ բռնցքամարտիկին Քեյնշոուի նկատմամբ հաղթանակի հասնելու համար։
Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը  - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բրոնզ և առնվազն արծաթի հավակնություն. ինչպես անցավ Օլիմպիադայի 10–րդ օրը հայերի համար
«Ամերիկացի բռնցքամարտիկը սիրում է մենամարտել հեռու տարածության վրա և այդ դեպքում օգտագործում է իր աջ ձեռքի հարվածները, որոնք կարող են լինել և՛ կողային, և՛ ուղիղ։ Հետևաբար, Բաչկովը պետք է անընդհատ ձգտի կրճատել հարվածային տարածությունը և մարտը վարել միջին, կարճ տարածությունների վրա, կամ էլ մերձամարտում։ Հենց այս մոտեցումն արդեն մտածված է վաղվա մարտի համար։ Հովհաննեսն անընդհատ հարձակվելու է ու մրցակցին զրկելու է  մարտ վարելու իր սիրելի ոճից»,- փակագծեր է բացում է Ռուդիկ Մկրտչյանը։
Նրա խոսքով` Բաչկովը հիմա իրեն շատ լավ է զգում, տրամադրված է մարտական և բոլոր տվյալները կան վաղվա մենամարտում հաղթելու համար։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
Իսկ մենք ևս մեկ անգամ նշենք, որ օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է Անտիգու և Բարվուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8  եզրափակչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում Հովհաննեսը 5։0 հաշվով պարտության է մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։
Մեր մյուս բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը 1/16 եզրափակիչում պարտվել է բրիտանացի Ջալալ Յաֆային, իսկ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 1/8 եզրափակիչում սլովակ Անդրեյ Չեմեզին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում պարտվել է ֆիլիպինցի Էումիր Մարսիալին։
Լրահոս
0