00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան 30 տարի անց. ընտրության խնդիրը

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցЗдание министерства иностранных дел в Киеве.
Здание министерства иностранных дел в Киеве. - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Բաժանորդագրվել
Կիևում Զելենսկու հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում ակնհայտորեն ձանձրացող Անգելա Մերկելը, որը փորձում էր տեղական հանդիսատեսին հնարավորինս քաղաքակիրթ բացատրել, որ Ուկրաինան Արևմուտքի համար այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, դա Գերմանիայի (այսինքն՝ ԵՄ-ի) և ԱՄՆ-ի կոնսենսուսային դիրքորոշումն է, հետևաբար՝ անիմաստ է անհանգստացնել Բայդենին այն հիմարություններով, որոնք Զելենսկին հենց նոր իրեն էր պատմում․․․ Ահա և Կիևի՝ եվրաինտեգրմանն ուղղված երեսունամյա համառ և հետևողական քաղաքականության արդյունքը։
Ռոստիսլավ Իշչենկո
Ի պատասխան Զելենսկու հայտարարությանը, թե Ուկրաինային գոյության նոր պայմաններին հարմարվելու համար շատ-շատ փող և շատ ժամանակ է պետք, Մերկելը բացեիբաց հայտարարեց, որ փող չի լինելու, աջակցություն չի լինելու, տարանցման երաշխիքներ չեն լինելու, Ուկրաինայում կանաչ տեխնոլոգիաների ներդրումը Արևմուտքը պատրաստվում է, մեծ հաշվով, միայն ձևականորեն անել, այն էլ՝ մինչև 2024թ․-ը և ոչ ավելի։ Թե ինչպես է Ուկրաինան շարունակելու ապրել՝ ոչ մեկին չի հուզում։
Алексей Мухин во время видеомоста Москва-Минск-Тбилиси-Кишинев-Ереван (23 августа 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան
Կիևի համար ավանդական դարձած շանտաժը, թե Ռուսաստանի հետ պատերազմ կսկսվի, նույնպես այլևս չի անցնում։ Կրեմլի կողմից ռազմական վտանգը մատնանշելու փորձերին ի պատասխան կանցլերը խորհուրդ տվեց կատարել Մինսկի համաձայնությունները։ Այն նույն համաձայնությունները, որոնք Կիևը պատրաստվում էր Արևմուտքի օգնությամբ վերաշարադրել (կամ գոնե վերընթերցել) իր օգտին։
Սա լիակատար ձախողում է բոլոր կետերով։ 30 տարի անկախությունից հետո Արևմուտքն ավելի շատ ուշադրություն է դարձնում փոքրիկ Մոլդովայի և Հայաստանի, քան հսկայական և երբեմնի հարուստ Ուկրաինայի խնդիրներին։ Այդ ինչպե՞ս ստացվեց։
Եվ ինչո՞ւ ուկրաինական իշխանություններն ու ուկրաինացի ժողովուրդը չնկատեցին, թե ինչպես հասան այդպիսի կյանքի, շարունակելով իրենք իրենց ընկալել եթե ոչ տիեզերքի, ապա առնվազն Եվրոպայի կենտրոն, որի շուրջ, ինչպես ձողի, պարում է գլոբալ քաղաքականությունը։

Որտեղի՞ց ուկրաինացիներ գտնել

Խնդիրը ուկրաինական պետության հիմքում ընկած գաղափարի արատավոր լինելն է։ Գերակշռող ռուս բնակչությամբ (ըստ լեզվի և մշակույթի, ոչ թե անձնագրի) երկրում նույնքան ռուս իշխանությունը հանկարծ որոշեց էթնոկրատիկ ուկրաինական տերություն ստեղծել։ Զինվեցին ուկրաինացի ազգայնականների տեսություններով, որոնք դեռ 20-րդ դարի առաջին կեսին էին անհաջողության մատնվել։ Մինչդեռ դրանք հենց այն պատճառով էլ ձախողվել էին, որ չէին համապատասխանում բնակչության մեծամասնության հայացքներին ու շահերին։
Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել
1914-1918 թվականների ավստրիական հետախուզության մշակումների և 1933-45 թվականների Մեծ գերմանական ռայխի Կայսերական անվտանգության ծառայության ծրագրերից փոշին թափ տալով՝ ուկրաինացի քաղգործիչները սկսեցին այդ խարխուլ հիմքի վրա «ազգ ստեղծել»։
Հուսալիության համար որպես խորհրդատու ներգրավեցին ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներին՝ նրանց հետնորդներից, որոնք գումար աշխատելու համար Կանադա էին մեկնել դեռ Ավստրո-Հունգարիայից, ինչպես նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիա փախած և Երկրորդ համաշխարհայինի տարիներին Հիտլերի ռեժիմի հետ համագործակցած կոլաբորացիոնիստների ժառանգներին։
Այդ մարդկանց հայացքները ժխտում էին Ուկրաինայի պատմությունը՝ որպես ռուսական պատմության մի մաս։ Իսկ քանի որ ոչ մի այլ տարբերակ չկար, նրանք չէին թաքցնում «ուկրաինական պատմական միֆ» հնարելու իրենց մտադրությունը՝ դրա հիման վրա ուկրաինացի ազգ ստեղծելու նպատակով։
Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу  - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին
Ինձ կարող են առարկել, թե Ուկրաինայում, խորհրդային տվյալներով, ԽՍՀՄ-ի փլուզման պահի դրությամբ բնակվող 51,5 միլիոն մարդկանցից մոտ 70 տոկոսը գրանցված էին որպես էթնիկ ուկրաինացիներ։ Բայց խորհրդային տվյալներով կոմունիզմն էլ պետք է 1980թ․-ին կառուցված լիներ։ Դա, ի հեճուկս մեր ժամանակակիցներից շատերի կարծիքին, ոչ թե «վոլյունտարիստ Խրուշչովն» էր որոշել, այլ ԽՄԿԿ 22-րդ համգումարն էր արձանագրել՝ իշխող կուսակցության գերագույն մարմինը, որը «ղեկավարում և ուղղորդում էր խորհրդային հասարակության ուժերը»։
Իրականում այն մասին, որ որպես ուկրաինացի գրանցվածների մեծ մասը դե ֆակտո ռուս էին, վկայում են հենց իրենք՝ ուկրաինականության անհաջողակ արարիչները։
Ուկրաինայի առաջին երկու նախարարները՝ Կրավչուկն ու Կուչման, սիրում էին կրկնել, վերաձևակերպելով կոմս դի Կավուրի խոսքերը Իտալիայի և իտալացիների մասին․ «Մենք ստեղծեցինք Ուկրաինան, հիմա անհրաժեշտ է ուկրաինացիներ ստեղծել»։ Այսինքն, նրանք դե ֆակտո խոստովանում էին, որ ուկրաինացի ազգ, որի շահերից բխելով իբրև թե ստեղծվում է ուկրաինական պետությունը, դեռ գոյություն չունի։ Ուկրաինացիների ստեղծումը դեռ առջևում է։

Ի՞նչ լեզու

Ուկրաինականության համար հիմքի բացակայությունը երևում է նաև լեզվական քաղաքականության մեջ։ 90-ականներին (երբ ռուսաց լեզվի նկատմամբ ճնշումները «ագրեսոր երկրի լեզուն չընդունելուն» վերագրելու հնարավորություն չկար՝ Ռուսաստանը դեռ ռազմավարական դաշնակից էր համարվում) ռուսաց լեզվի օգտագործման ոլորտի սահմանափակման և ուկրաիներենին միակ պետական լեզվի կարգավիճակ տալու կողմնակիցները բացեիբաց պնդում էին, որ առանց պետական աջակցության ուկրաիներենը կմեռնի:
Ուկրաինայի վերնախավը երկրի մասին չի մտածում. Միխայիլ Խազին
Եվ դա ճիշտ էր։ ՈւԽՍՀ-ում ուկրաիներենը գործում էր միայն այնքանով, որքանով դրան աջակցում և անգամ այն պարտադրում էր պետությունը (ուկրաինական դպրոցներ, ուկրաիներեն լեզվի և գրականության պարտադիր ուսուցում ռուսական դպրոցներում)։
Միաժամանակ բնակչության գերակշռող մեծամասնությունը մտածում և խոսում էր ռուսերեն։ Այսինքն՝ «տիտղոսային» ազգի ներկայությունը նրա համար ստեղծվող պետությունում այնքան չնչին և հատվածային էր, որ անգամ իբրև թե նրան հատուկ լեզուն էր դե ֆակտո մեռած։
Ուկրաիներեն լեզվի «զարգացման» պատմությունն արդեն անկախության տարիներին հաստատում է դրա փաստացի բացակայությունը։ Բանն այն է, որ բոլշևիկների կողմից պոլտավական բարբառի հիման վրա մշակված ուկրաիներենը, որն օգտագործում է ՈւԽՍՀ-ում, փաստորեն աստիճանաբար չեղարկվեց «ուկրաինացնողների» կողմից, որոնք ձգտում էին ավելացնել ուկրաիներենի տարբերությունը ռուսերենից՝ դրա լեհականացման, գերմանականացման և գալիցիականացման շնորհիվ։
Արդյունքը եղավ այն, որ ՈւԽՍՀ-ում գործածվող նորման անհետացավ, իսկ նորը չհայտնվեց։ Ուկրաինան դարձավ գյուղական «սուրժիկների» (խառնալեզու) երկիր, որտեղ լեզվական նորմի կարգավիճակին հավակնում են կենտրոնական Ուկրաինայի բնակիչներին հարմարեցված մի քանի արևմտաուկրաինական բարբառներ։
Доцент Департамента массовых коммуникаций и медиабизнеса Финансового университета при Правительстве РФ Геворг Мирзаян - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Ուկրաինական դասեր հետխորհրդային տարածքի համար
Այսինքն, բացակայում է ոչ միայն միացյալ ուկրաինացի ազգը, այլև միացյալ ուկրաիներեն լեզուն։
Եվ վերջապես հենց իրենք՝ ազգայնականները, նկարագրելով մեթոդը, որի օգնությամբ, նրանց կարծիքով, պետք է ստեղծվեին ուկրաինացիները, առաջ քաշեցին «Սպանի՛ր ռուսին քո մեջ» կարգախոսը։ Նշանակում է՝ քանի դեռ Ուկրաինայում ապրող յուրաքանչյուր ռուս ինքն իրեն իր մեջ չի սպանել, ուկրաինական ազգը չի ստեղծվի։ Արդյո՞ք սա դե ֆակտո վկայություն չէ այն բանի, որ ռուսներն Ուկրաինայում դե ֆակտո մեծամասնություն էին կազմում (թեկուզ և հաճախ որպես ուկրաինացի էին գրանցված)։

Դա ճակատագրական սխալ էր

Եվ այսպես, ռուսների պատմական բնակության տարածքներում, հենց ռուսներից բաղկացած իշխանությունը, հենվելով իր անպետքությունն ապացուցած տեսության և նույնքան անպիտան խորհրդականների վրա, սկսում է ազգային-ուկրաինական պետություն ստեղծել։ Դա ճակատագրական սխալ էր։
Ռուսաստանն ու հակառուսաստանը` ուկրաինական քաղաքականության հիմքում
Եթե նրանք սկսեին պետություն կառուցել քաղաքացիության սկզբունքով, ռուսերենը նրանց ոչ մի կերպ չէր խանգարի։ Նրանք պարզապես կհայտարարեին, որ ուկրաինացիները Ուկրաինայի քաղաքացիներն են, որոնք մեծամասամբ ծագումով էթնիկ ռուսներ են (բացի սակավաթիվ ազգային փոքրամասնություններից և Գալիցիայի ուկրաինական արգելոցից, որն արհեստականորեն աճեցրել էին ավստրիացիները՝ 1914-17 թվականներին, ռուսինների ցեղասպանության միջոցով):
Այդ պատճառով էլ Ուկրաինան ռուս ժողովրդի երկրորդ պետությունն է հանդիսանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ընդ որում՝ հանգիստ կարելի էր պահպանել ԽՍՀՄ լեզվական քաղաքականության հիմքերը, ըստ որոնց՝ ուկրաիներեն լեզուն գոյություն ուներ (և խիստ նկատելի էր), բայց ոչ մեկին չէր խանգարում և չէր ճնշում։
Արտաքին քաղաքականության տեսանկյունից բացարձակ իմաստ չկար «Ռուսաստանից հեռո՛ւ» կարգախոս հայտարարել, որը, թեկուզ և ոչ պաշտոնապես, անկախության բոլոր 30 տարիների ընթացքում որոշում էր ուկրաինական միջազգային ակտիվության ուղղությունը։
Военный полигон в Киевской области - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Երկիրը կարող էր խուսափել պառակտումից և հակասություններից և իր բոլոր ուժերն ուղղել տնտեսության զարգացմանը։
Դրա փոխարեն պետական ռեսուրսի մեծ մասը գնում էր արհեստական (ապա նաև՝ բռնի) ուկրաինացմանը, ամեն ռուսականի դեմ պայքարին և սեփական բնական դաշնակցից և ռազմավարական գործընկերոջից՝ Ռուսաստանից հեռացմանը։
Այդ ձևաչափում նացիոնալիստները շահագրգռված էին իշխանությունը օլիգարխներին փոխանցելու հարցում։ Իրենք՝ ազգայնականները, կազմակերպվածության և քանակի առումով թույլ էին, փոխարենն ունեին օլիգարխատի կառավարումն արդարացնող գաղափար, որը ուկրաինական պետականությունը հիմնավորում էր որպես ուկրաինացի ազգը Ռուսաստանից պաշտպանելու համար անհրաժեշտ միավոր։
Փաշինյանի նախկին խոսնակն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահին
Փոխարենը քաղաքական և տնտեսական իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած օլիգարխատն ապահովում էր ազգայնական գաղափարների առաջընթացը հանրության շրջանակում, ազգայնականներին էր փոխանցում վերահսկողությունը կրթության, գիտության, մշակույթի, գրականության, ԶԼՄ-ների և այլ հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ։
Այդպիսի պետությունը միանշանակ հակասության մեջ էր մտնում բնակչության մեծամասնության շահերի, ինչպես նաև սեփական տնտեսության կարիքների հետ։ Այն կարող էր գոյություն ունենալ միայն առկա ռեսուրսը սպառելու միջոցով։
Ռեսուրսային բազայի կրճատմանը զուգընթաց աճում էին տարբեր օլիգարխիկ խմբավորումների և դրանք ներկայացնող քաղաքական գործիչների միջև հակասությունները։
Виктор Янукович, объявивший себя ранее легитимным президентом Украины, выступает на пресс-конференции (11 марта 2014). Ростов-на-Дону - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել
Էլիտայի պառակտումը երկրի պառակտմանն էր հանգեցնում։ Քանի որ պայքարող ներքին խմբավորումների ուժերը փաստացի հավասար էին, անխուսափելի էր արտաքին ուժերի ներգրավումը Ուկրաինայի ներքին քաղաքականության մեջ, ինչը խորացրեց պառակտումը և անխուսափելի դարձրեց քաղաքացիական պատերազմը։
Այսպիսով, Ուկրաինայի գլխավոր խնդիրը Ուկրաինայի գաղափարախոսությունն է։ Երեսուն տարվա ընթացքում հիվանդությունը շատ է զարգացել, մետաստազները վարակել են ամբողջ օրգանիզմը, բուժման հույս չկա։ «Կորսված դրախտը» վերականգնելու մասին մտածելն անիմաստ է։ Անհրաժեշտ է մտածել, թե ինչ է լինելու հետո։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Լրահոս
0