00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրանյութեր, հարկեր ու խորհրդավոր հովանավորներ. որտեղի՞ց են թալիբների միլիարդները

© AFP 2024 / ASGHAR ACHAKZAIЛюди размахивают флагами талибов в городе Чаман на афгано-пакистанской границе (14 июля 2021). Пакистан
Люди размахивают флагами талибов в городе Чаман на афгано-пакистанской границе (14 июля 2021). Пакистан - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Բաժանորդագրվել
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբանը»* վերահսկողություն է ստացել նաև երկրի տնտեսության նկատմամբ: Չնայած թմրանյութերի տրաֆիկին՝ վերջին տասնամյակների ընթացքում խմբավորումը սովորել է միջոցներ հայթայթել ոչ միայն ափիոնի ու հերոինի առևտրով: Թալիբները հարկ են սահմանել վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա, տուրք են պահանջել տրանսպորտային ընկերություններից ու բջջային կապի օպերատորներից, բացի այդ՝ փող են ստացել Պակիստանից ու Պարսից ծոցի երկրներից: Տարեկան մոտ մեկուկես միլիարդ դոլար է ստացվել։ Արդյո՞ք դա բավարար է պետական գանձարանը լցնելու համար։ ՌԻԱ Նովոստին փորձել է ստանալ հարցի պատասխանը։
Афганские беженцы во время посадки на самолет C-17 Globemaster III ВВС США в международном аэропорту имени Хамида Карзая в Кабуле - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Թալիբները միջամտում են Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին

Ոչ միայն թմրանյութեր

«Չի լինի ո՛չ թմրանյութերի արտադրություն, ո՛չ մաքսանենգություն։ Աֆղանստանը այլևս այն երկիրը չէ, որտեղ ափիոն են աճեցնում»,- հայտարարել է «Թալիբան»* շարժման ներկայացուցիչ Դաբիխուլա Մուջահիդը։ Նա ավելացրել է, որ արտասահմանյան օգնություն կպահանջվի։
Նման խոստումներ բազմիցս են հնչել։ 2000-ին իսլամիստները, ձգտելով միջազգային ասպարեզում ճանաչման, արգելեցին ափիոնի կակաչ աճեցնել։ Դաշտերը ոչնչացվեցին, ու թմրանյութերի տրաֆիկն իսկապես կտրուկ նվազեց։ Բայց երբ ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան, և գրոհայինները կորցրեցին իշխանությունը, ափիոնի, հերոինի և մետամֆետամինի առևտուրը կրկին ծաղկեց։
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ) Աֆղանստանը համարում է աշխարհում ափիոնի խոշորագույն արտադրողը: Անցյալ տարի կակաչի բերքը այնտեղ ավելացել է 37 տոկոսով։ Այս մշակաբույսի դաշտերի ընդհանուր մակերեսը կազմում է 263 հազար հեկտար․ սա բացարձակ ռեկորդ է։
«Իսլամում երաժշտությունն արգելված է». թալիբները սպանել են աֆղան հայտնի երգչին
ՄԱԹՀՊԳ-ի հաշվարկով՝ թմրաբիզնեսը թալիբներին տարեկան 400 մլն դոլար է բերում:
Երկար ժամանակ դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն էր, սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. իսլամիստները դիվերսիֆիկացրել են իրենց տնտեսությունը։

Բազմաթիվ տարբեր եկամուտներ

Վաստակելու այլ միջոցներ փնտրելու կոչ է արել շարժման առաջնորդներից Մոհամեդ Յակուբը՝ Օմարի խմբավորման հիմնադրի որդին: Գրոհայինները սկսել էին նպատակաուղղված գրավել հանքային ռեսուրսներով հարուստ տարածաշրջանները։
Աֆղանստանում շատ օգտակար հանածոներ կան՝ պղինձ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մարմար, հազվադեպ լիթիում: Ոսկի էլ կա։ Այս ամենը մի քանի տրիլիոն դոլար է գնահատվում։ Շատ հանքավայրեր դեռ չեն շահագործվում, իսկ նրանք, որոնք հայտնվել են գրոհայինների ձեռքում, տարեկան ավելի քան 460 մլն դոլար են բերում։ The Financial Times-ի լրագրողների տեղեկություններով՝ գնորդները հիմնականում մասնավոր ընկերություններ են Չինաստանից, Պակիստանից և ԱՄԷ-ից:
Բրիտանացի և ամերիկացի զինվորները երեխաներին տարհանում են Քաբուլի օդանավակայանից - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Ինչպես են հազարավոր աֆղաններ փորձում փրկվել թալիբներից․ ազդեցիկ լուսանկարներ
Մայիսին ՄԱԿ-ում հայտնել էին, որ թալիբների տարեկան եկամուտը 300 միլիոնից մինչև 1,6 միլիարդ դոլար է: Անցյալ տարի նրանք 160 միլիոն հարկ են հավաքել։ Գրավելով գավառները՝ իսլամիստները դատարկում էին տեղի գանձարանը, յուրացնում զենքն ու զրահատեխնիկան, ինչպես նաև գումար էին վերցնում ձեռնարկություններից ու բնակչությունից։
Նրանք 10 տոկոսանոց հարկ էին մտցրել կոմունալ վճարի (երկու միլիոն տարեկան միայն էլեկտրաէներգիան էր բերում) համար, տուրք պահանջել բեռների տարանցումից ու փորձել մասնանբաժին ունենալ ցանկացած բիզնեսում։ Առանձին խոսակցություն է վառելիքի, ծխախոտի, սննդամթերքի, դեղերի, առաջին անհրաժեշտության առարկաների մատակարարումը։
Բացի այդ, թալիբներին օգնում են նաև արտասահմանից։ BBC News-ի լրագրողները պարզել են, որ նրանք տարեկան մոտ 500 մլն դոլար են ստանում Պարսից ծոցի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու Կատարի մասնավոր հովանավորներից:

Առաջին դժվարությունները

«Թալիբները ֆինանսական կայսրություն են կառուցել, բայց ամեն ինչ կճոճվի, երբ նրանք գլխավորեն կառավարությունը»,- կանխատեսում էին արևմտյան ԶԼՄ-ները: Այդպես էլ եղավ։ Իսլամիստները, որոնք մինչ այդ բացառապես տնտեսության «ստվերային» հատվածում էին, արդեն բախվել են առաջին դժվարություններին։
Արևմուտքում վախեցած են․ թալիբները կարող են հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը
Չհավատալով նոր իշխանության խոստումներին՝ բնակիչները նետվել են բանկեր՝ խնայողությունները վերցնելու։ Այսպես են նկարագրում իրավիճակը Քաբուլում աշխատող Bloomberg-ի թղթակիցները: Դա լրջորեն հարվածել է տնտեսությանը։ Բանկոմատներում կանխիկն ավարտվում է, գները սրընթաց աճում են։ Օրինակ, ալյուրն ու կարագը մեկ երրորդով թանկացել են։ Փողոցները ամայի են, դեղատների մեծ մասը փակ է։
«Բանկային համակարգը կաթվածահար է։ Աֆղանստանը ներմուծումից կախված երկիր է։ Արտահանվում է 870 մլն դոլարի, ներկրվում է 8,6 մլրդ դոլարի ապրանք։ Թալիբներն այժմ պետք է կերակրեն ժողովրդին, պահեն պետական վարչակազմը», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Օմար Նեսարը:
Президент Афганистана Мохаммад Ашраф Гани - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Ներում ենք բոլորին». թալիբներն Աֆղանստանի նախագահ Ղանիին առաջարկ են արել
Պետական ծախսերի յոթանասունհինգ տոկոսը սովորաբար արվել են միջազգային օգնության հաշվին։ Քաբուլը տարեկան ավելի քան 4 մլրդ դոլար է ստացել։ Այսուհետ դրա վրա պետք չէ հույս դնել։
Աֆղանստանի կենտրոնական բանկի ղեկավար Աջմալ Ահմադիի (որը փախել է երկրից) խոսքով` նախորդ իշխանության կուտակած միջոցների մեծ մասը հանրապետությունից դուրս է գտնվում: Արժութային պահուստների ինը միլիարդ դոլարից յոթը պահվում է ԱՄՆ-ում։ Բայդենի վարչակազմը պատրաստվում է սառեցնել այդ ակտիվները։
Աֆղանստանին սպառնում է կտրուկ գնաճ, ազգային դրամական միավորի արժեզրկում ու աղքատության ավելացում: Եթե նոր կառավարությունը միջազգային հանրության ճանաչմանը չհասնի՝ նաև մեկուսացում։ Սակայն Օմար Նեսարը կարծում է, որ տարածաշրջանի երկրները շուտով երկխոսության մեջ կմտնեն թալիբների հետ: Իսկ դա նշանակում է, որ վարչախումբը կարող է եկամուտների նոր աղբյուրներ ունենալ։
* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն:
Լրահոս
0