00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:07
3 ր
Սվետլանա Գրիգորյան
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստվածները կամ թերի պատվաստվածները. Սվետլանա Գրիգորյան
09:14
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուռնուչյան. Հայաստանի հավաքականը մեր միակ ուրախությունն է` իր խայտառակ խաղով հանդերձ

© Sputnik / Asatur YesayantsСборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր աշխարհի առաջնության ընտրական խմբում անցկացնելու է իր երրորդ հանդիպումը: Մեր հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Վարշավայում, մրցելու է խմբում հիմնական հաղթողի հավակնորդներից մեկի՝ Լեհաստանի հավաքականի հետ:

Հոկտեմբերի 8-ին խմբային փուլում կրած երկրորդ պարտությունից հետո մեր թիմը հայտնվեց ծանր վիճակում: Նախևառաջ, Հայաստանի ընտրանին կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը պաշտոնական խաղերում և հետո հայտնվեց սուր քննադատության ներքո: Մարզական լրագրող football365.am կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանի հետ հարցազրույցում Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը քննարկել է տեղի ունեցածը:

- Ռումինիայի խաղից առաջ շատ մասնագետներ մեր հավաքականի համար նույնիսկ ոչ-ոքի արդյունքը նորմալ էին համարում: Դուք ինչպե՞ս էիք վերաբերվում այդ հարցին:

— Պարտությունը ռեալ սցենար էր այս խաղում: Ինչ-որ զարգացումներ էին հարկավոր, որպեսզի ոչ-ոքի խաղայինք: Պարտությունը սպասելի էր, բայց ոչ նման խաղով և արդյունքով: Խաղի սկզբում տեղի ունեցավ ֆուտբոլային «դժբախտություն»: Մեր թիմը մնաց տասը խաղացողով ու, բացի այդ էլ, 11 մետրանոց նշանակվեց մեր դարպասին:

Матч Армения-Румыния - Sputnik Արմենիա
Մարդիկ չէին հավատում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին

-Խաղի երկրորդ րոպեին կարմիր քարտն ու 11 մետրանոցը մեր թիմի խաղի վրա վճռական նշանակություն ունեցա՞ն: Թե՞ նման իրավիճակում յուրաքանչյուր թիմ պետք է ունենա այսպես ասած «բ» տարբերակ:

— Այդ հարցը հնչեց նաև խաղից հետո՝ ասուլիսի ժամանակ, ոմանք պնդում էին, որ մերոնք պետք է պատրաստ լինեին նման զարգացումների: Չեմ կարծում, որ դա իրատեսական է: Նորից ասեմ, որ պարտությունը սպասելի էր, բայց խաղի սկզբում գրանցվածը անսպասելի էր բոլորի համար:

-Չե՞ք կարծում, որ մեր հավաքականը չկարողացավ իր խաղը ցուցադրել: Մենք արդեն մեկ անգամ չէ, որ տեսել էինք մեր թիմի որակյալ խաղը: Բայց արդեն երկրորդ անգամ է, ինչ հավաքականը չի կարողանում ցույց տալ իր խաղը:

— Ես ավելի շատ ուզում եմ նայել դեպի ապագան, քան մտածել անցյալի մասին: Չեմ ուզում առաջնորդվել հիշողություններով, հոբելյաններով: Մոռանանք դրա մասին ու հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր ֆուտբոլից: Հիմա բոլորը, ֆուտբոլից հասկացող-չհասկացող, գրում են մեր հավաքականի մասին: Հասկանում եմ, որ երկրպագուն իրավունք ունի խաղ և արդյունք պահանջելու, բայց նույնիսկ որոշ լրագրողներ մասնագիտական սուր վերլուծություններ են անում, չիմանալով, թե քանի թիմ է խաղում Հայաստանի բարձրագույն խմբում: Գրում են Էդգար Մանուչարյանի բացակայության մասին, չիմանալով, որ նա խաղում է Թաիլանդի սիրողական լիգայում: Իրականությունից հեռու գնալ պետք չէ: ՈՒնենք այն, ինչ ունենք: Իսկ թե ինչու՝ դա արդեն այլ հարց է: Խորը քննարկման հարց է: Դա մեկ օղակի թերացման արդյունք չէ: Համակարգային մոտեցման խնդիր կա:

-Հասկանալի է, որ նման պարտությունից հետո անմիջապես «կրակի» տակ է հայտնվում գլխավոր մարզիչը, տվյալ դեպքում՝ Վարուժան Սուքիասյանը: Քո կարծիքով, եթե նրա փոխարեն լիներ այլ մարզիչ, մեր թիմը այլ արդյունքի կարո՞ղ էր հասնել:

Варужан Сукиасян - Sputnik Արմենիա
Հայաստան-Ռումինիա. ձախողում խաղի մեկնարկում

— Գիտե՞ք, ես Սուքիասյանի հետ զրուցել եմ նրա նշանակումից հետո ու քննադատել նրա որոշումը: Մինչև հիմա էլ չեմ հասկանում,թե ինչու՞ ընդունեց «խորտակվող նավը»: Իր մարզչական կարիերայում հայկական ֆուտբոլում Սուքիասյանը հասել է բոլոր բարձրունքներին: Գլխավորել էր ազգային թիմը: Պարզ էր, որ կանգնեցել մեր թիմի ազատ անկումը շատ դժվար է լինելու: Երևի հայրենասիրական զգացումներով առաջնորդելով ընդունեց թիմը: Միևնույն է, Սուքիասյանը շատ լավ գիտեր, թե ինչքան դժվար է լինելու: Ես ուզում եմ նորից անդրադառնալ խաղից հետո տեղի ունեցած ասուլիսին: Պետք չէ այդպես վերաբերվել մարզչի հետ ձախողումից հետո: Ինչպես ասում են՝ «ընկած» մարդուն չեն հարվածում: Նույնը վերաբերում է նաև ֆուտբոլիստներին: Կողմնակից եմ առողջ քննադատությանը: Բայց այստեղ ոչ մի առողջ բան չեմ տեսնում: Մարզչի նկատմամբ նման ձևով վերաբերվելը դիլետանտություն եմ համարում: Ճիշտ է, դաժան եմ ասում, բայց նման կերպով արտահայտվելու համար պետք է այդ իրավունքը վաստակել: Իսկ ոմանք խաղի ժամանակ սելֆիներ անելով, հետո շատ վատ են վարվում գլխավոր մարզչի հետ: Մենք համեմատվում ենք Գերմանիայի կամ Պորտուգալիայի հետ: Գիտե՞ք դուք մի լրագրողի, որը կարող է աշխատել kicker-ում կամ abola-ում: Չկան նման լրագրողներ:

-Մարզչի աշխատանքը ֆուտբոլում անշնորհակալ գործ է: Հաղթում է թիմը՝ հասցնում են ամպերին, պարտվում է՝ քարկոծում են:

— Ես դեմ չեմ, որ Վարուժան Սուքիասյանը կոնկրետ Ռումինիայի հետ խաղում թերություններ ուներ, նախևառաջ, մեկնարկային կազմի ընտրության հարցում: Գուցե կային նաև այլ թերացումներ, բայց մեր խնդիրները ավելի խորքային են: Ինչու՞ է մեզ թվում, որ եթե լինեին Յուրա Մովսիսյանը կամ Ռոբերտ Արզումանյանը, մենք փրկվելու էինք: Պետք է հասկանալ, որ առաջիկա երեք տարիների ընթացքում մենք մեր թիմից լուրջ սպասելիքներ չենք կարող ունենալ:

Геворг Бурнучян в гостях у радио SputnikАрмения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գևորգ Բուռնուչյան. «Ես առողջ քննադատության կողմնակից եմ»
Պետք է արդեն այս պահից համակարգային մոտեցումներով շտկել ամեն ինչ: Այսինքն, կաճեցնենք մեր մինչև 17 և 19 տարեկան ֆուտբոլիստների, մարզիչների: Մեր խնդիրները մանկապատանեկան ֆուտբոլից են սկսվում: Իսկ քանի լրագրող գիտե՞ք, որ գրում են մանկապատանեկան ֆուտբոլի մասին, կամ քանի մարզիչ են ճանաչում այդ տարիքային խմբերից: Մեր ակնկալիքներն ու հնարավորությունները չեն համապատասխանում իրար:

Ռումինիայի դեմ խաղում խաղադաշտ դուր եկած ֆուտբոլիստներից Արազ Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում յուրաքանչյուր խաղում խաղադաշտ է դուրս գալիս 3-5 րոպե, Գաել Անդոնյանն ընդհանրապես չկա «Մարսելի» խաղային հայտացուցակներում, Մարկոս Պիզզելին բարձրակարգ թիմում չէ: Եվ ինչպե՞ս մեր ֆուտբոլիստ պետք է դուրս գա խաղադաշտ ու հաղթի, օրինակ, «Ֆիորենտինայում» հանդես եկող խաղացողին: Իհարկե, լինում դեպքեր, երբ Ֆարերյան կղզիների թիմը հաղթում է Լատվիային: Մենք էլ ենք նման հաղթանակներ տարել, բայց դա օրինաչափություն չէ: Յուրաքանչյուր անհաջողությունից ու, առավել ևս, հաջողությունից հետո պետք է հետևություններ անել, իսկ հենց դա մեր մոտ իսպառ բացակայում է:

-Որքան ես ձեզ հասկացա, նույնիսկ այս իրավիճակում մենք պետք է լինենք հավաքականի կողքին ու աջակցենք, թեկուզ հոգեբանորեն կամ ինչպես որ կարող ենք:

— Անշուշտ: Այլ հավաքական մենք չունենք: Սա մեր միակ ուրախությունն է՝ իր թերություններով, իր խնդիրներով և այս պահին իր խայտառակ խաղով հանդերձ: 

Լրահոս
0