Այս տարի Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ հաղորդագրության` այս տարվա հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:՛

«Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324  տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա։

Լրահոս
0