Նախնական պայմանավորվածության համաձայն` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ և հավելյալ բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։
Պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում առաջացրին։ Օգտատերերը զայրացել են, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը, մեղմ ասած, բարեկամական չէ։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։
Եվրամիությունը չի պահանջում փակել ատոմակայանը, ավելին՝ այն մասնակցում է դրա շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։ Հիմնական աշխատանքը, ինչպես նախկինում, հայկական էներգետիկները վարում են «Ռոսատոմ» կորպորացիայի գործընկերների հետ։
«Հյուսիս–Հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, որի իրականացման հարցում շահագրգռված է ոչ միայն Երևանը, այլև Թեհրանն ու Թբիլիսին։
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։
Ամուլսարի հանքի շահագործումը, տնտեսագետի գնահատմամբ, կախված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե տեսնեն, որ ձախողում են 2021թ–ի բյուջեն, հանքը կբացեն։
Հայաստանի թռչնաֆաբրիկաների աշխատանքը, հետևաբար՝ երկրի պարենային անվտանգությունը, կբարելավվի, եթե տոհմական թռչուններին ինքնուրույն բուծեն։ Սակայն ձեռնարկությունները չեն կարող միայնակ լուծել այդ խնդիրը, իսկ պետությունը նրանց օգնել չի պատրաստվում։
Հայ ռեստորանատերերը, որոնք նկատելի վնասներ են կրել կորոնավիրուսային իրավիճակի և Արցախում ռազմական գործողությունների պատճառով, հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք, նրանց կարծիքով, կարող են ոլորտը դուրս բերել ճգնաժամից։
Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։
Թե Եվրասիական տնտեսական միության տնտեսության ո՞ր ճյուղերը կամրապնդվեն առաջին հերթին՝ Sputnik-ի վերլուծական ակնարկում։
Պաշտոնական վճակագրության համաձայն՝ «ՌԱՆ ՕՅԼ»-ը թե՛ բենզինի և թե՛ դիզվառելիքի շուկաներում ինչպես ներմուծող, այնպես էլ իրացնող խոշոր ընկերությունների ցանկերում չկա: Փոխարենը կա խոշոր հարկատուների ցանկում, ու հասցրել է կլորիկ պարտքեր կուտակել:
Նախագիծը դրամաշնորհային աջակցություն է ստացել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Գիտության և հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից:
Մեծ ծավալով ապրանքներ Թուրքիայից ներկրվել են դեռ 2019թ-ի վերջին ամիսներին ու 2020 թ-ի մաքսային ձևակերպումներ են ստանում:
«Նաիրիտ» գործարանն արդեն 10 տարի է՝ չի աշխատում։ Պետությունը չի պատրաստվում այն վերականգնել և ներդրողներ չի փնտրում։ Վերջերս աշխատակիցներից մեկը տեսագրություն էր տարածել` վստահեցնելով, որ ուզում են քանդել կաուչուկի արտադրամասը։
Հայաստանից արտահանվող գինիները մնացել են Վրաստանում։ Գործարարները ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի զանազան ատյաններ են դիմել, սակայն առայժմ հոդաբաշխ պատասխան չեն ստացել։
Սոցիալական մեդիայում լուրեր էին տարածվել, որ վարչապետի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը տեռորի միջոցով գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը ու այդկերպ մենաշնորհ է հաստատում ՀՀ բենզինի շուկայում:
Գարնանացանի աշխատանքներն արդեն իսկ շատ մոտ են, և վարչապետը հույս ունի, որ այս տարի ոռոգման ջրի պատճառով գյուղացիները ճանապարհ չեն փակի։
Վարչապետը կառավարության նիստի մեկնարկին հայտնեց, որ դրամաշրջանառությունն ու գործարքներն ավելացել են։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին։