«Գազպրոմ Արմենիա». Հայաստանի գազաֆիկացման մակարդակը հասնում է 95 տոկոսի

© Photo : Gazprom Armenia official site / газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения
газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում գազաֆիկացման մակարդակով, հաղորդում է «Գազպրոմ Արմենիան»

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18– Sputnik. Փորձագետների գնահատականներով` Հայաստանի գազաֆիկացման մակարդակը հասնում է 95 տոկոսի, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։

«Մեր երկիրն աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում այդ ցուցանիշով»,– նշվում է հաղորդագրությունում։

2015 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 3452-ով՝ կազմելով 664 838:

Ներկայում հանրապետությունում բնական գազ է օգտագործում 602 բնակավայր, որից 557-ը գյուղական, 45-ը քաղաքային համայնքներ, այդ թվում 235 համայնք նոր գազաֆիկացված:

«Գազպրոմ Արմենիան», որը ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է», մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

Լրահոս
0