Fitch. Հայաստանի կապերը ՌԴ–ի հետ ամրապնդվել են ԵՏՄ–ին անդամակցելուց հետո

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցРейтинговое агентство Fitch Ratings
Рейтинговое агентство Fitch Ratings - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՏՄ–ին անդամակցելու մասին որոշումից հետո Հայաստանի և ԵՄ–ի հարաբերություններում անդորր էր, և միայն մայիսին ԵՄ–ն որոշում կայացրեց Հայաստանի հետ նոր բանակցությունների անցկացման վերաբերյալ` ուղղված հարաբերությունների բարելավմանը, նշվում է Fitch Ratings գործակալության հաղորդագրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի սերտ կապերը էլ ավելի են ամրապնդվել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, նշվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության պաշտոնական կայքում։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները («ԷԴՎ») ազգային և արտասահմանյան փոխարժեքներով` «В+» մակարդակում։ Վարկանիշային կանխատեսումը անփոփոխ է մնացել` «Կայուն»։

«ԵՄ–ի հետ հարաբերությունների զգալի անդորրից հետո, ինչի պատճառը   Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելն էր, ԵՄ–ն մայիսին որոշում կայացրեց Հայաստանի հետ նոր բանակցությունների անցկացման վերաբերյալ` ուղղված  հարաբերությունների բարելավմանը, նշվում է Fitch Ratings գործակալության հաղորդագրության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Վարկանիշային կազմակերպության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը պահպանում է ԱՄՀ–ի հետ ուժեղ կապերը, որոնք քաղաքական  խարիսխ են։ Հայաստանում գործում է ԱՄՀ–ի կողմից ֆինանսավորման ընդլայնման 38 ամսյա ծրագիր, որը հաստատվել է 2014 թվականի մարտին։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է` ստեղծված Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարից։ Այժմ ԵՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով նրանց կմիանա նաև Ղրղըզստանը։

Լրահոս
0