Պաշտպանության նախարարն այցելել է վիրավորված զինծառայողներին

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Армении Сейран Оганян
Министр обороны Армении Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Հայկական բանակը կօգտագործի հրետանի և հրթիռներ` բանակցային գործընթացին աջակցելու նպատակով
«Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց, և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Սեպտեմբերի 24–ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ–ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում` գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը տարբեր տրամաչափի դիպուկահար զենքից և ականանետներից։ Դրա հետևանքով Տավուշի մարզի խաղաղ բնակչության շրջանում կա երեք զոհ (բոլոր երեք զոհվածները տարեց կանայք են) և վիրավորներ։
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Արցախում չորս զինծառայող է զոհվել
Սեպտեմբերի 25–ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նույն օրը Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի արկակոծման հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ–ի չորս զինծառայող, կան նաև վիրավորներ։

Լրահոս
0