Շուշան Պետրոսյան. Էրեբունի–Երևանը պետք է նշվի մեծ թափով

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շուշան Պետրոսյանը խորհրդարանում անդրադարձավ Էրեբունի-Երևան տոնակատարության չեղարկման պնդումներին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքով`  Էրեբունի-Երևան տոնակատարության չեղարկման կողմնակիցները պարտվողական հոգեբանություն ունեն։ Նա նման կարծիք է հայտնել նախօրեին խորհրդարանում` անդրադառնալով տոնի չեղարկման պնդումներին, հաղորդում է Yerkir.am–ը։

«Ես` որպես երևանցի, կարծում եմ, որ այդ տոնը պետք է նշվի ավելի մեծ էնտուզիազմով, քան մեռելոցները: Բոլոր բացասական բաներին հլու-հնազանդ համաձայնում են: Ես կարծում եմ`տոն պետք է լինի և շատ պետք է լինի»,- ասաց պատգամավորը:

Певица Кристине Пепелян - Sputnik Արմենիա
Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից գոյացած հոնորարը կփոխանցի Բաղանիսին
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել էր «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված գումարի մի մասի հաշվին որևէ ծրագիր իրականացնել սահմանամերձ գյուղերից մեկում:
Певица Кристине Пепелян - Sputnik Արմենիա
Բաղանիսի գյուղապետն արձագանքել է Քրիստինե Պեպելյանի` հոնորարը գյուղին փոխանցելու նախաձեռնությանը

Առաջարկը մեծ արձագանք էր ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, Բախշյանի առաջարկին միացել էին բազմաթիվ օգտատերեր, ստորագրահավաք էր սկսվել։ Սակայն այս առաջարկը դրական ընթացք չստացավ, և քաղաքապետերանը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումներն իրականացվելու են ամբողջությամբ։

Լրահոս
0