«Բատակլան» թատրոնում ելույթ ունեցած ռոքերները ցանկանում են կրկին համերգ տալ Փարիզում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Eagles of Death Metal ռոք խումբը պատրաստվում է կրկին ելույթ ունենալ Փարիզի «Բատակլան» թատրոնում, որտեղ նոյեմբերի 13-ին անհայտ անձինք պատանդ էին վերցրել հավաքվածներին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Eagles of Death Metal ռոք խումբը հայտարարել է, որ մտադիր է կրկին ելույթ ունենալ «Բատակլան» թատրոնում, որն ահաբեկիչների թիրախ էր դարձել նոյեմբերի 13-ին:

Նոյեմբերի 13-ին խումբը ելույթ էր ունենում «Բատակլան» թատրոնում, երբ անհայտ անձինք պատանդներ վերցրին և կրակ բացեցին թատրոնում: Ահաբեկչության հետևանքով զոհվեց 89 մարդ, այդ թվում` խմբի երաժշտական մենեջեր Նիկ Ալեքսանդերը:

«Չեմ համբերում` երբ եմ վերադառնալու Փարիզ: Անհամբեր սպասում եմ, երբ եմ նվագելու: Ես ուզում եմ, որ «Բատակլանի» բացումից հետո մեր խումբը առաջինն այնտեղ ելույթ ունենա, որովհետև ես այնտեղ էի, երբ թատրոնը լռեց մեկ րոպեով», — Vice-ի հետ զրույցում ասել է խմբի առաջնորդ Ջեսի Հյուզը:

«Այնտեղ մեր ընկերները մահացան: Ես ուզում եմ վերադառնալ այնտեղ և ապրել», — ավելացրել է նա:

Ереванцы зажгли свечи и сыграли Марсельезу на площади Франции - Sputnik Արմենիա
Փարիզի ահաբեկչությունից փրկված երիտասարդ աղջիկը ուղերձ է հղել աշխարհին
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Մահացել էր 130 մարդ, վիրավորների թիվը հասել էր 300-ի։
Eagles of Death Metal ռոք խումբը հիմնադրվել է 1998 թվականին:

Լրահոս
0