Վարչապետը շնորհակալություն հայտեց նախկին մարզպետներին և շնորհավորեց նոր նախարարներին

© SputnikПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի կառավարության փետրվարի 25-ի նիստում հաստատվեցին երկու մարզպետների` պաշտոնից ազատվելու մասին դիմումները

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ՀՀԿ և ՀՅԴ միջև քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրման արդյունքում որոշում է կայացվել, որ երկու մարզպետների պաշտոններն առաջարկվելու են ՀՅԴ —ին։

«Մեր կուսակից ընկերները` Շիրակի և Արագածոտնի մարզի մարզպետները, դիմումներ են գրել պաշտոնից ազատվելու մասին»,- ասաց Հարությունյանը` կառավարությանը խնդրելով հաստատել դրանք։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց մարզպետների դիմումները` շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետը հայտնեց նաև, որ նույն համաձայնագրի շրջանակում արդեն իսկ նշանակվել են նոր նախարարներ:

Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Դաշնակցությունն ու ՀՀԿ–ն կիսում են պորտֆելները. մեկնաբանում է ընդդիմությունը
Նա շնորհավորեց նորանշանակ նախարարներ Արծվիկ Մինասյանին, Լևոն Մկրտչյանին, Դավիթ Լոքյանին, ինչպես նաև Արմեն Երիցյանին՝ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ:

«Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

 

Լրահոս
0