00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրեն Մանուկյան. Աշխարհում ցեղասպանագետների մեծ մասը թուրքեր են

© AFP 2024 / KAREN MINASYANМузей Геноцида армян в Армении
Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց մեծ եղեռնի 101–րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրենն անդրադարձավ այս թեմայով մինչ օրս համաշխարհային մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Խոսեց նաև տեղեկատվական պատերազմում հայերի ու թուրքերի մրցավազքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի-Sputnik. Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի քողի ներքո։ Երբ Օսմանյան Թուրքիան ներգրավվեց «խաղի» մեջ, ընդունվեց գրաքննության մասին օրենք։ Այն արգելում էր երկրում աշխատող համաշխարհային մամուլի լրագրողներին լուսաբանել կատարված իրադարձությունները։ Տեղեկության հայթայթման հարցում միջազգային լրագրողներին օգնում էին չեզոք երկրների հյուպատոսները։

«Որպեսզի հասկանանք այդ շրջանում Հայոց ցեղասպանության մասին հետաքրքրությունը, բավական է ասել, որ միայն 1915 թվականին ամերիկյան «Նյու Յորք Թայմսը» 145 հոդված է հրապարակել հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին։ Ընդ որում, նյութերի մեծ մասը հայտնվում էր առաջին էջերին, այն էլ` տպավորիչ վերնագրերով, ասենք` «Մի ամբողջ ազգ բնաջնջվում է»»,-ասաց Մանուկյանը:

Այդ շրջանում մեծ էր նաև ռուսական մամուլի դերը։ Նա հատկապես հրապարակում էր լուսանկարներ Արևմտյան Հայաստանից, և դրանք այսօրվա համար լուրջ վավերագրեր են։

Парламент Грузии - Sputnik Արմենիա
Վրացի պատգամավորը կոչ է անում երկրի իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1920-ականների կեսից, նրա հաղորդմամբ, միջազգային մամուլը հանկարծ լռեց դարի առաջին ցեղասպանության մասին։ Դրա բացատրությունը մեկն էր. Առաջին աշխարհամարտից հետո թեման շահարկելու խնդիր երկրները չէին տեսնում։

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Մանուկյան
Сурен Манукян  - Sputnik Արմենիա
Սուրեն Մանուկյան

«Միայն 40-ականների կեսից ցեղասպանության հարցը նորից արծարծեցին։ Մամուլը փորձում էր Մեծ եղեռնի ու Հոլոքոստի միջև զուգահեռներ գտնել»,-ասաց ցեղասպանության թանգարան-
ինստիտուտի փոխտնօրենը։

Տեղեկատվական հաջորդ բռնկումը ցեղասպանության 50-ամյակի և ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ էր կապված։ Մամուլը սկսեց քննարկել` ինչն է դրդում հայ երիտասարդներին կյանքը վտանգել` նման գործողությունների դիմելով։

Մանուկյանն անդրադարձավ նաև Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք Հայաստանը զիջում է Թուրքիային տեղեկատվական պատերազմում։ Բանախոսը չհերքեց, որ Թուրքիան մեծ ռեսուրսներ է ներդնում ամբողջ աշխարհում իր հորինածն առաջ մղելու համար։ Սակայն Հայաստանը ևս պասիվ դիրքերում չէ։

«ԱՄՆ լավագույն համալսարաններից մի քանիսում թուրքերն ամբողջ ամբիոններ են հովանավորում։ Օրինակ` Պրիստոլի համալսարանի թուրքագիտության ամբիոնը ֆինանսավորում է թուրքական կառավարությունը»,- ընդգծեց նա։

Մանուկյանը ցավալի իրողություն հաղորդեց. հայ երիտասարդները խուսափում են զբաղվել ցեղասպանագիտությամբ, մինչդեռ ամբողջ աշխարհում ցեղասպանագետների մեծ մասը թուրքեր են։

«Մեզ մոտ սայլը տեղից չի շարժվում։ Պետական պատվերներ պետք է իջեցնեն, զգալի թվով երիտասարդների խրախուսեն մեկնել արտասահման սովորելու այս ուղղությամբ»,- ասաց նա։

Սուրեն Մանուկյանը հավելեց. ժողովրդագրական պատերազմում Հայաստանը զիջում է դիրքերը Թուրքիային, ուստի հայ երիտասարդները պետք է 10 անգամ ավելի շատ աշխատեն աշխարհին ճանաչելի դարձնելու հայերի հանդեպ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

 

 

Լրահոս
0