00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Թուրքիայում ակնհայտ հետընթաց է նկատվում

© Barev TodayАртем Ерканян
Артем Ерканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Անկարայի դիրքորոշումը խստացել է թուրքական ԶԼՄ–ների ազատության և մասնավորապես Sputnik Թուրքիայի հարցում։ Խոսքի ազատության մասին խոսելն անիմաստ է

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի- Sputnik. Մի քանի օր առաջ փակվեց Sputnik Թուրքիան, երկրի իշխանությունն էլ արգելեց Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագրին մուտք գործել Թուրքիա։ Իրավիճակը մեկնաբանել է «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Երկրի կառավարությանը տհաճություն պատճառող թերթերի ու կայքերի փակումը, ինչպես նաև առանձին լրագրողների նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդումները հաստատում են, որ երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը։

Փորձագետի խոսքով` Sputnik Թուրքիա տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի անօրինական արտաքսումը լիովին տեղավորվում է այն հակաժողովրդավարական քաղաքականության շրջանակում, որը պաշտոնական Անկարան վարում է իր կողմից չվերահսկվող ԶԼՄ-ների նկատմամբ։

Вид на Анкару - Sputnik Արմենիա
Թուրքիայի իշխանությունն արգելել է Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագրին մուտք գործել երկիր

«Անցանկալի լրագրողի նկատմամբ ճնշումներ գործադրելու պատճառը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ Sputnik Թուրքիան երկրում կատարվող իրադարձությունները լուսաբանել է Մոսկվայի դիրքորոշումից ելնելով և տեղեկատվական հոսք է ապահովել Անկարայի համար անբարեհաճ լույսի ներքո։ Խնդիրն ավելի լայն է»,- կարծում է Երկանյանը։

Փորձագետի խոսքով` Էրդողանի վարչակազմը խոչընդոտներ է ստեղծում անկախ ԶԼՄ-ների ազատ գործունեության համար։ Վերլուծաբանը նշում է, որ ամեն ինչից զատ, Անկարան թուրքական թերթերից շատերի խմբագրական քաղաքականության վրա ազդելու փորձեր է ձեռնարկում։ Թուրքիայի իշխանությունների գործողություններին պատաշաճ գնահատական է տվել Եվրախորհրդարանը։ Խոսքի ազատության հարցում Թուրքիայի ակնհայտ հետընթացն արտացոլվել է այն բանաձևում, որը Եվրախորհրդարանն ընդունեց անցած շաբաթ։

«Դրա հետ կապված`բավական խոսուն է նաև «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության գնահատականը Թուրքիային։ Ամենամյա «Մամուլի ազատության ցուցիչի» համաձայն` Թուրքիան իջել է մինչև 151-րդ հորիզոնական` Հայաստանից 77 կետով ցածր։

Երկանյանը նշում է, որ Հայաստանը վարկանիշում առաջ է անցնում այնպիսի առաջատար երկրներից, ինչպիսին է, օրինակ, Իտալիան, իսկ Թուրքիան զիջում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ռուսաստանը և նույնիսկ Ադրբեջանը։

 

 

Լրահոս
0