00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զալբեր. ԵՄ–ն դատապարտում է ռազմական գործողությունների ընթացքում վայրագությունները

© vestikavkazaՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբեր
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբեր - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիության համար դժվար է գնահատել կողմերի` դաժանության դրսևորման մասին մեղադրանքները, ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Եվրամիությունը ողջունում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ վայրագությունների հետաքննությունը և մեղավորներին պատժելը, լրագրողներին Երևանում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ միջազգային ատյաններում ներկայացնելու է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքը և կոնվենցիաները խախտելու փաստերը։

«Մենք երկու կողմից էլ մեղադրանքներ ունենք։ Եվրամիության համար շատ բարդ է գնահատական տալը։ Մի բան պարզ է, որ մենք դատապարտում ենք բոլոր վայրագությունները, որոնք կատարվել են։ Մենք ողջունում ենք մեղավորներին պատժելուն ուղղված գործերի հետաքննությունը»,- ասաց Զալբերը` պատասխանելով ադրբեջանական կողմի հանցագործությունների մասին լրագրողի հարցին։

Նրա խոսքով` քննարկման հիմնական թեման եղել է տարածաշրջանում իրավիճակը, սակայն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության հարցը չի քննարկվել։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
ԼՂՀ օմբուդսմենը հրապարակել է ադրբեջանական դաժանությունների փաստերը
Լրագրողների այն հարցին, թե ինչու է Զալբերը հրաժարվել մեկնել Լեռնային Ղարաբաղ, նա պատասխանեց, որ համաձայն չէ այդ պնդման հետ։

«Ես չեմ հրաժարվում այցելել Լեռնային Ղարաբաղ։ Ես կցանկանայի լինել այնտեղ` իրադրության մասին սեփական կարծիք ունենալու համար։ Ես կոոպերատիվ անվտանգության մեծ կողմնակից եմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հենց նման որոշում լինի, ես անպայման կայցելեմ»,- ասաց նա։

Նրան նաև հարցրեցին Բաքու այցելելու հնարավորության մասին, նա պատասխանեց, որ կանոնավոր կերպով այցելում է Հայաստան և Ադրբեջան` քննարկումներ անցկացնելու համար։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0