Փոխխոսնակ. Հայաստանը միշտ քննադատել է սպառազինությունների մրցավազքը

© Sputnik / Дмитрий Коробейников /  / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Смерч"
Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ավստրիական «Die Presse» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք է ամբողջական էմբարգո սահմանել Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտող կողմերին սպառազինությունների առաքման վրա

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Հայաստանը երբեք չի հիացել սպառազինությունների մրցավազքով, սակայն ստիպված էր արձագանքել Ադրբեջանի ռազմական գնումներին, ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությունը։

«Մենք խաղաղասեր երկիր ենք, որը քարոզում է բացառապես խաղաղություն։ Բնականաբար, մենք երբեք չենք հիացել սպառազինությունների մրցավազքով և քննադատել ենք այն։ Բայց քանի դեռ Ադրբեջանը սպառազինվում է, Հայաստանը պետք է ղեկավարվի «ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» սկզբունքով,- ասաց Շարմազանովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին էմբարգո սահմանելու նպատակահարմարության մասին։

Зенитная ракетная система (ЗРК) С-400 - Sputnik Արմենիա
Փոխխոսնակ. բանակցություններն ընթացքի մեջ են, զենքը կառաքվի
Շարմազանովի խոսքով` Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է, որը տիրապետում է ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերին, և նա բավական հետաքրքիր դիրքորոշում է հայտնել։ Նրա խոսքով` նման համատեքստում խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի մասին է։

«Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեր հարևաններ Ալիևը և Էրդողանը Հիտլերի և Մուսոլինիի նման մրցում են, թե նրանցից ով է ավելի մեծ ֆաշիստ և նացիստ»,- ասաց Շարմազանովը։

Քոչարյանի խոսքերին աջակցություն հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով` Հայաստանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման կոչով։

«Մենք միշտ եղել ենք խաղաղության կողմնակիցներ, երբեք ռազմատենչ հայտարարություններ չենք արել։ Հայաստանը կողմ է բանակցությունների սեղանի շուրջ բոլոր հակամարտությունների կարգավորմանը, դա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանը»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` հարցը բազմիցս է բարձրացվել, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ` կոչ անելով զերծ մնալ հակամարտող կողերին զենք վաճառելուց։

Միաժամանակ, պատգամավորի կարծիքով, համանախագահներին մասնավոր կերպով դիմելու հարցը դրված չէ։

«Երբ նախարարի տեղակալը նման հայտարարություն է անում, դա չի վերաբերում առանձին երկրներին, օրինակ` Ռուսաստանին։ Մենք պետք է կոչ անենք և դիմենք ԵԱՀԿ ՄԽ-ին` հետևողական լինել այդ հարցում»,- ասաց Բաղդասարյանը։

 

 

Լրահոս
0