Սերգեյ Համբարձումյանը «Համագործակցության աստղ» մրցանակի է արժանացել

© Sputnik / Владимир Акимов /  / Անցնել մեդիապահոցАкадемик Сергей Амбарцумян
Академик Сергей Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Համագործակցության աստղ» միջազգային մրցույթի խորհուրդը հայտարարել է ԱՊՀ 2015թ. գլխավոր հումանիտար մրցույթի դափնեկիրներին

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Ականավոր գիտնական, ֆիզիկոս, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Սերգեյ Համբարձումյանը դարձել է «Համագործակցության աստղ» միջազգային մրցույթի դափնեկիր, ասվում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի կայքում։

Մրցույթի խորհուրդը հայ գիտնականին պարգևատրել է հումանիտար գործունեության ոլորտում նշանակալի հաջողությունների համար, որոնք նպաստում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ-ի զարգացմանը։ Մրցանակի չափը կազմում է 2 միլիոն ռուբլի։

Академик Георгий Николаевич Флеров и академик Юрий Цолакович Оганесян - Sputnik Արմենիա
Ակադեմիկոս Հովհաննիսյանն ընդլայնել է Մենդելեևի աղյուսակը
Բարձր պարգևին հավակնում էր ութ երկրից 12 գիտնական։ Ժյուրիի որոշմամբ` մրցանակը շնորհվեց հավակնորդի։

Դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին Մինսկում։

Սերգեյ Համբարձումյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի արտասահմանյան անդամ և Տիեզերագնացության Ակադեմիայի ակադեմիկոս: Աշխատել է նաև որպես ԵՊՀ ռեկտոր: Անվանի մեխանիկն արժանացել է 6 շքանշանի, և բազմաթիվ մեդալների: Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

 

 

Լրահոս
0