Իվետա Մուկուչյանի ուղին՝ «Հայ սուպերսթարից» մինչև «Եվրատեսիլ»

© SHANT TVИвета Мукучян на "Ай Суперстар"
Ивета Мукучян на Ай Суперстар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր երեկոյան ելույթ կունենա «Եվրատեսիլ 2016» մրցույթի եզրափակիչ փուլում և հանդես կգա 26 համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik, Անի Լիպարիտյան. Ռադիո «Վանի» հաղորդավար Եգոր Գլումովը Sputnik Արմենիային պատմեց, որ ողջունում է Իվետայի արիությունը, քանի որ նա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, Globe Arena համերգասրահում համարձակվեց բարձրացնել Լեռնային Ղարաբաղի դրոշը:

«Նա ողջ Եվրոպային ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի դրոշը, ինչի համար շնորհակալ ենք նրանք»,- ասաց նա:

Գլումովը Իվետայի հետ ծանոթացել է վեց տարի առաջ, երբ ինքը «Հայ սուպերսթար» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ էր, իսկ Իվետան էլ՝ մրցույթի մասնակիցներից մեկը:

Армянская делегация на Евровидении с флагами Армении и Карабаха - Sputnik Արմենիա
«Եվրատեսիլ-2016». Ղարաբաղի դրոշի վերաբերյալ խաղադրույքներ չեն արվում

«Այն ժամանակ նա նոր էր եկել Գերմանիայից, լավ էր երգում, շոուի ամենավառ մասնակիցներից էր: Միանգամից երևում էր, որ Եվրոպայից է եկել: Ոչ մի բարդույթ չուներ: Իվետան շատ աշխատասեր է և միշտ հասնում է իր նպատակներին: Չի վախենում դժվարություններից՝ ո՛չ կենսական, ո՛չ ստեղծագործական: Նրա համար շատ դժվար էր հայերեն երգելը: Եթե ես նրան պարբերաբար չտեսնեի, ապա հիմա շատ կզարմանայի, որովհետև այս ընթացքում նա շատ գրագետ, մաքուր և գեղեցիկ է երգում: Սկզբում էլ էր լավ երգում, բայց հիմա ակնհայտ է, որ մարդն աշխատել է իր վրա»,- ասաց Եգորը:

Գլումովի խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ տեղ կզբաղեցնի Իվետան «Եվրատեսիլում», կարևորը նրա վոկալն է ու Ղարաբաղի դրոշը ցուցադրելու քաջությունը:

«Դա ինձ համար ավելի կարևոր է, քան առաջին տեղը զբաղեցնելը»,- նշեց հաղորդավարը:
Գլումովը հպարտությամբ է հիշում, որ ժամանակին ուշադրություն է դարձրել Իվետային:

«Superstar նախագծի շրջանակում կա, այսպես կոչված, «թատերական փուլ»: Մրցույթի պայմանների համաձայն՝ երեք մասնակից միաժամանակ բեմ է բարձրանում, ու ժյուրիի անդամները պետք է կարողանան արագ կողմնորոշվել ու որևէ մեկին ընտել: Ժյուրիի արական «կեսն» իսկույն ընտրեց Իվետա Մուկուչյանին, իսկ կանայք կասկածում էին ու սկսեցին վիճել»,- պատմում է Եգորն ու նշում, որ Իվետային տեսնելուն պես մտածել է՝ գեղեցիկ աղջիկ է, որը նաև հիանալի երգում է:

© Sputnik / ShnatTVԻվետա Մուկուչյանը «Հայսուպերսթարում»
Ивета Мукучян на Ай Суперстар - Sputnik Արմենիա
Իվետա Մուկուչյանը «Հայսուպերսթարում»

Երիտասարդները նրանից սովորելու շատ բան ունեն

Կոմպոզիտոր Գիսանե Պալյանը Sputnik-ին պատմեց, որ սկսել է աշխատել Իվետայի հետ այն պահին, երբ նա նոր էր եկել Հայաստան:

«Ես «Հայ սուպերսթար» նախագծի պրոդյուսերն էի: Դա ամենավառ եթերաշրջանն էր, և Իվետան նույնպես աչքի էր ընկնում: Նա եկել էր Գերմանիայից և որոշել էր որպես երգչուհի փորձել ուժերն ինչ-որ երաժշտական նախագծում»,- պատմեց Պալյանը:

Իվետան դեռ ընտրական փուլում է առանձնացել իր իինքնավստահությամբ ու արտաքին տեսքով:

Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Կրքեր՝ Եվրատեսիլի շուրջ

«Նա ավելի փորձառու էր և մեծ մյուս մասնակիցներից: Որպես մոդել աշխատելու մեծ փորձ ուներ: Իրեն հանգիստ էր զգում բեմում և լավ էր աշխատում հանդիսատեսի հետ: Իվետան հայտնվեց մրցույթի լավագույնների տասնյակում, և հիմա կարող եմ բնութագրել նրան որպես շատ նպատակասլաց և աշխատասեր մարդ: Նա իր բնավորության շնորհիվ մեծ բարձունքների է հասել»,- ասաց Պալյանը:

Գիսանեի խոսքով՝ մրցույթի սկզբում Իվետայի ձայնային տվյալներն այդքան հզոր չէին, ինչպես մրցույթի վերջում, բայց նրա զարգացման աճը հսկայական էր:
Կոմպոզիտորը կարծում է, որ Իվետային կերտել է սեփական բնավորությունը: Պալյանի կարծիքով՝ Իվետան ինքնավստահ է, ինչը բնավորության դրական գիծ է:

Հայ երիտասարդները հիմնականում կաշկանդված են, նրանք Իվետայից սովորելու շատ բան ունեն: Նա կարող է օրինակ ծառայել հայ կանանց և աղջիկների համար, որոնք կաշկանդված են տարբեր տաբուների և մտածելակերպի պատճառով: Իվետան բարդույթներ չունի, և դա զգացվում է նրա ելույթից»,- ասաց Պալյանը:

Գիսանեն տեսել է Իվետայի առաջին քայլերը հայկական շոու բիզնեսում ու ցնցվել եվրատեսիլյան ելույթից: Կարծում է, որ Իվետան լավագույն արտիստն է, որ երբևէ ներկայացրել է Հայաստանն այս երգի մրցույթում:

«Սկզբում Իվետան ուղղակի «լավ էր նայվում» բեմում և նախագծի զարդն էր: Բայց հետո նա սկսեց աճել խելահեղ տեմպերով: Նրա հաջողության 99 տոկոսն աշխատասիրությունն է»,- նշեց կոմպոզիտորը:

Պալյանն անդրադարձավ նաև Իվետայի՝ մեծ աղմուկ բարձրացրած բեմական հագուստին:

«Դա կերպարի և համարի մի մասն է: Բալետի, գեղարվեստական մարմնամարզության և այլ մարզաձևերի ժամանակ աղջիկները հանդես են գալիս լողազգեստներով՝ ցուցադրելով ոտքերը, ճկունությունը և տեխնիկան»,- ասաց նա:

Գիսանեն վստահեցրեց՝ անաչառ դատելու դեպքում Իվետան պետք է ընդգրկվի լավագույն քառյակում:

© ShantTVԻվետա Մուկուչյանը «Հայսուպերսթարում»
Ивета Мукучян на Ай Суперстар - Sputnik Արմենիա
Իվետա Մուկուչյանը «Հայսուպերսթարում»

 

Լրահոս
0