ԼՂՀ ԱԳՆ. պետք է վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով

© Sputnik / StringerГород Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ մեկնաբանության` կարգավորման գործընթացի տրամաբանությունն է պահանջում վերականգնել բանակցությունները հենց եռակողմ ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել` կապված նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ։

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է.

«Դրական ենք գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ և աջակցություն ենք հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը` միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։

Видеомост между армянскими и азербайджанскими политологами Степаном Григоряном, Александром Искандаряном,  Арзу Абдуллаевым и Шахином Рза - Sputnik Արմենիա
Հայ քաղաքագետն ադրբեջանցի գործընկերներին կոչ արեց համատեղել ջանքերը` հանուն խաղաղության

Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ․և 1995 թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։ Նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։

Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով»։

 

Լրահոս
0