00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բուհերն ինքնուրույն կարող են բարձրացնել սեփական վարկանիշը

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցСдача экзаменов. Студенты
Сдача экзаменов. Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուհերի ամենամյա վարկանիշավորման արդյունքները մոլորության մեջ էին գցում ոչ միայն դասախոսներին, այլև ուսանողներին։ Հարցերն ավելի շատ էին, քան պատասխանները, և այժմ հայկական բուհերի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել ինքնուրույն մշակել կոնկրետ մեթոդաբանություն

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Վարկանիշավորման երեք տարվա փորձը ցույց տվեց, որ բուհերի ներկայացուցիչների մոտ հարցեր են առաջանում, թե ինչ մեթոդաբանության և չափանիշների հիման վրա է գնահատվում այս կամ այն հաստատությունը։

Այդ մասին լրագրողներին ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մինչև վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովի սկսվելը։

«Հայաստանում արդեն երրորդ տարին է անցկացվում բուհերի, ինչպես նաև հանրակրթական հաստատությունների վարկանիշավորում։ Այսօրվա միջոցառման ժամանակ տարբեր հայկական բուհերի ներկայացուցիչների հետ միասին քննարկենք վարկանիշավորման հարցերը, մեթոդաբանությունը, ինչպես նաև կլսենք նրանց առաջարկները», — ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` նախատեսվում է արդյունավետ մեթոդաբանություն և վարկանիշավորման վստահելի համակարգ ստեղծել հենց այս քննարկումների հիման վրա։ Քննարկումների արդյունքում փորձ է արվելու որոշակի փոփոխություններ և լրամշակումներ անել։

Вручение сертификатов студентам многодетных семей, учебу которых будет оплачивать Молодежный фонд Армении - Sputnik Արմենիա
Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում
«Հետագայում մենք փոփոխությունները կներկայացնենք գիտության և կրթության նախարարություն։ Նախարարի հրամանով հաստատված մեթոդաբանության հիման վրա մենք հոկտեմբերից կսկսենք իրականացնել այս տարվա վարկանիշավորումը», — նշեց Պողոսյանը։

Կենտրոնի տնօրենն ավելացրեց, որ, օրինակ, եթե այս կամ այն բուհն անցյալ տարի բուհերի որոշակի խմբում զբաղեցրել է առաջին տեղը, ապա դա չի նշանակում, որ նույնը արդյունքը կլինի նաև այս տարի։ Նրա խոսքով` բուհերը պետք է փոխեն իրենց դիրքը վարկանիշում։

Պողոսյանը նաև ընդգծեց, որ վարկանիշավորմանը մասնակցելը պարտադիր չէ։

«Կան մասնավոր բուհեր, որոնք հրաժարվում են մասնակցել վարկանիշավորմանը։ Յուրաքանչյուր բուհ ինքն է որոշում մասնակցե՞լ գործընթացին, թե՞ ոչ», — նշեց Պողոսյանը։

Նա նշեց, որ լավ արդյունքների վրա ազդում է բուհում իրականացվող գիտական գործունեությունը։

«Իհարկե մենք հաշվի ենք առել մեր կրթական համակարգի առանձնահատկությունները, որոնք պետք է համահունչ լինեն պետության քաղաքականության հետ։ Այդ իսկ պատճառով գոյություն ունեն վարկանիշավորման որոշակի խմբեր. սովորողների խմբեր, սովորողների արդյունքներ, գիտահետազոտական աշխատանքներ, աշխատաշուկա, ընդհանուր գնահատական և այլն։ Այս ամենն ազդում է վարկանիշավորման ցուցանիշի վրա», — ասաց կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանը նշեց, որ ուսանողների և դասախոսների շրջանում անցկացվող հարցումները թույլ են տալիս բարձրացնել բուհերի վարկանիշավորումն ու ավելի արդյունավետ և որակյալ կրթություն կազմակերպել։

Ինչպես նշեց Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Հուսիկ Գևորգյանը, նախկինում բուհեր էին ուղարկվում վարկանիշավորման աղյուսակները, որոնք պարզապես պետք է լրացվեին։

Նա նշեց, որ ինքն ու մի խումբ դասախոսներ կցանկանային ավելացնել գիտական աշխատանքներ ունեցող ուսանողների ակտիվության մասին դրույթ։

Գևորգյանը վարկանիշավորումը կարևոր է համարում այն տեսանկյունից, որ բուհերը կիմանան իրենց թույլ կողմերն ու կաշխատեն իրենց որակի բարձրացման ուղղությամբ։

Քննարկումների ընթացքում նաև ձևավորվել է հայկական բուհերի դասախոսների մեկ այլ խումբ, ովքեր ավելի մեծ նշանակություն են տվել ուսանողների քանակին կոնկրետ բուհում և ուսումնական ծրագրերին։

Дети. Школа - Sputnik Արմենիա
Կրթության նախարար. «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել»
«Եվրասիա» միջազգային համալսարանի գործատուների հետ կապերի և կարիերայի զարգացման գծով պատասխանատու Մերի Շահբազյանը նշեց, որ ոչ պետական բուհերի վարկանիշի հարցը պակաս կարևոր չէ, քանի որ մարդկանց գիտակցության մեջ նստած է այն կարծրատիպը, թե մասնավոր բուհն անպայման ավելի վատն է, քան պետականը, իսկ հաստատության անվանումը ամեն ինչ որոշում է։

ԵՊՀ-ի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը նշեց, որ արդեն երրորդ տարին ԵՊՀ-ն բոլոր չափանիշներով Հայաստանի շատ բուհերի թվում առաջատարն է։

«Վարկանիշավորման հարցերի ակտիվ քննարկումներն աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնեն», — պարզաբանել է նա։

Բացի այդ` ակտիվ քննարկվել է նաև միասնական պետական քննությունների հարցը, դիմորդների ընդունման և գնահատման կարգը, կարևոր այլ հարցեր, որոնք ազդում են վարկանիշավորման վրա։

Սարգսյանն ավելացրեց, որ նման համակարգն առողջ մրցակցություն է ստեղծում բուհերի միջև, որոնք ցանկանում են ավելի մրցունակ դառնալ։

 

 

Լրահոս
0