Երևանը կհյուրընկալի Գյումրու սիմֆոնիկ նվագախմբին

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցЗанятия в Новгородском колледже искусств им. С.В. Рахманинова
Занятия в Новгородском колледже искусств им. С.В. Рахманинова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում մայիսի 27-ին տեղի կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Վարոսյանի խմբավարությամբ, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները: Մենակատարներն են Ազատ Հարությունյանը և Կարապետ Շաբոյանը:

Всемирно известный пианист, лауреат премии Грэмми  Михаил Плетнев - Sputnik Արմենիա
Թեյի կիսադատարկ բաժակ` Միխայիլ Պլետնյովից
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում: Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում:
1993 թվականին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան դարձավ:

Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքության բարձրացմանը:

 

Լրահոս
0