Տաք և անձրևոտ եղանակ է Հայաստանում

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա հինգ օրերին Երևանում ցերեկվա միջին ջերմաստիճանը կլինի 27-29, գիշերվանը` 15-17 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 23-27-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը:

Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Антиградовые установки - Sputnik Արմենիա
Ավելի քան 7 հազար կրակոցով կարկտավտանգավոր ամպեր են չեզոքացվել Հայաստանում
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 23-27-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Առաջիկա հինգ օրերին մայրաքաղաքում ցերեկվա միջին ջերմաստիճանը կլինի 27-29, գիշերվանը` 15-17 աստիճան տաքություն։

 

Լրահոս
0